ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ նրա վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նվազագույնի հասցնեն Ղրիմում վառելիքի մատակարարման բացասական հետևանքները և բնակչությանն ապահովեն վառելիքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրիմում վառելիքի հետ կապված իրավիճակը։
Հնդկաստանի Լաքնաու քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգի գլխավոր նախարարի տեղակալ Բրաջեշ Պաթհակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ Մերձավոր Արևելքում լարվածության սրման դրդիչ է դառնում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին՝ դատապարտելով Լիբանանում իսրայելական զինվորականների գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 22-ի դրությամբ կա Էբոլայով ախտահարված 1003 հիվանդ։ Մահերի թիվը հասել է 254-ի։ Մահացությունը կազմում է 25,3%։
Հայաստանը չի պատրաստվում թուլացնել տեմպերը եվրոստանդարտների ներդրման հարցում, այն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պիրենեյան թերակղզու մեծ մասում և Մայորկայում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» ու «նարնջագույն» մակարդակ։
Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե նրան չհաջողվի կարգավորման հասնել Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բյուրգենշտոկում Իրանի, Կատարի, Պակիստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին ջրային ռեսուրսների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագրի կատարումից Նյու Դելիի հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը։
Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերը պահպանելու և զարգացնելու կարևորության մասին չեն համընկնում երկրի ղեկավարության գործնական քայլերի հետ, որոնք ուղղված են Եվրամիությանն անդամակցելուն, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին:
Նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրել «տեխնիկական անսարքությամբ» պայմանավորված միջադեպի հետևանքով տուժածների վիճակի մասին։
Գազայի Ար-Ռիմալ շրջանում իսրայելական ԱԹՍ-ների կողմից ավտոմեքենաների ուղղությամբ հարվածների հետևանքով կա առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր: Այս մասին հայտնում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ դե լա Էսպրիելյան հայտնել էր, որ խոսել է Թրամփի հետ, որը շնորհավորել է իրեն։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար
2000 թ. մայիսին Իսրայելն ավարտեց զորքերի միակողմանի դուրսբերումը Լիբանանի հարավից, ինչը հաստատվեց ՄԱԿ-ի կողմից 2000 թ. հունիսի 16-ին։
Ավելի վաղ Նավրոցկին Ուկրաինայի նախագահին զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, այն բանից հետո, երբ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման վերանվանումը՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների։
Իրանի դեմ ռազմական գործողության վրա Պենտագոնի ծախսերը կազմում են առնվազն 40 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը կիրակի՝ հունիսի 21-ին՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներին։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանում շիաների «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 49 մարդ, ևս 32-ը վիրավորվել է։
Bloomberg-ն անցկացված ընտրությունները համարում է «երկրի պատմության մեջ ամենալարվածներից ու բևեռացվածներից մեկը»։
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել կողմերի նախընտրած ձևաչափով
Անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նման հայտարարություն է արել Դաունինգ սթրիթում իր ելույթի ժամանակ։
Մեքսիկայում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել. Տենանսինգո մունիցիպալիտետի քաղաքապետ Նենսի Նապոլեսին կասկածում են, որ նա բեմադրել է սեփական առևանգումը՝ պետական միջոցներից մոտ 2 միլիոն դոլար յուրացնելու համար՝ դրանք ներկայացնելով որպես ազատ արձակման փրկագին, գրում է CBS News-ը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 2-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ռազմական էսկալացիայի հետևանքով զոհված քաղաքացիների վերջնական տվյալները։