Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի ևս 100 մլն ավստրալական դոլար (70 մլն ԱՄՆ դոլար)՝ զենք և զինամթերք գնելու համար։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
Դրանք բոլորը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 150-180 կմ հեռավորության վրա։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով: Վերջինս անդրադարձել է նաև հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Ուրբաթ նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է, սակայն շուկան շաբաթն ավարտում է կտրուկ անկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ֆոնին։
Նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդի անդամները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում և Իրաքում իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Աղբյուրը հավելել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են՝ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածներից հետո՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են դրանք վերսկսվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պարբերաբար օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաները տարբեր խնդիրների համար։
Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սպառնալիքի մակարդակը նվազել է մինչև «չափավոր»՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո, հայտնել է Միացյալ Թագավորության Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Հրատարակության տվյալներով՝ առանցքային թեմաներից մեկը կլինի նաև սահմանների անվտանգությունը, ներառյալ երկու երկրների սահմանամերձ շրջաններում աշխատանքի կազմակերպումը։
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 133 անօդաչու են խոցել։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումիի շրջանի վրա ավիահարվածների, դրոնային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ուկրաինայի ոստիկանությունը։
Ռուսաստանին պատկանող ԱՄՆ պետական պարտատոմսերի պորտֆելը ապրիլի ընթացքում ավելացել է մինչև 26 մլն դոլար՝ նախորդ ամսվա 25 մլն դոլարից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատել Դոհայի կառուցողական դերը պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելու դիվանագիտական գործընթացներին աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 18-ին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրոպայի ապագան ձևավորվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով, և որ ԵՄ-ի համար անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Կիևի արագացված անդամակցությունը կառույցին։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փակ ճեպազրույցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Իրանը կհրավիրի ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնին՝ ստուգումներ իրականացնելու իր միջուկային օբյեկտներում և սկսելու Թեհրանի հարստացված միջուկային նյութերի տեղակայման վայրերի բացահայտման ու նույնականացման աշխատանքները։
Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի կապակցությամբ իրեն անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թեհրանը չի հանդուրժի Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները, հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
ԱՄՆ-ը հերթական հարվածն է հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին, որը, պատկանել է նարկոահաբեկիչներին, գործողության ընթացքում երեք մարդ է սպանվել, հայտնում է Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքի Թայմս Սքուերում, իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբնապես համաձայն չի եղել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, սակայն ընդունել է այն նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հավաստիացումներ ստանալուց հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը, գրում է The Times of Israel-ը։
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել արդեն մեկ տարով։ Մինչ այժմ Ուկրաինայի դեմ պատերազմի և ուկրաինական տարածքների բռնակցման պատճառով սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին վեց ամիսը մեկ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Շվեյցարիա, որտեղ պետք է ուղիղ բանակցություններ վարեր իրանցի բանագնացների հետ, հետաձգվել է, հայտնել են Սպիտակ տնից՝ որոշման պատճառ նշելով «լոգիստիկ» խնդիրները։
Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի ապրիլի դրությամբ այդ երկրի կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 3%-ով և հասել 171.6 մլրդ դոլարի։
Ողջ ողբերգականությամբ հանդերձ, սա օրինաչափ և ինչ-որ իմաստով անխուսափելի ընթացք է, որը պատահում է այն ժողովուրդների հետ, որոնք իրենց աղետներ բերած ուժին առնվազն քաղաքական իմաստով աղբանոց ուղարկելու փոխարեն՝ թույլ են տալիս աշխարհաքաղաքական բրոկերներին հանձնել պետությունն այս կամ այն կողմ տանելու մանդատը:
Հռոմի Լևոն XIV պապը ծրագրում է այցելել Պերու նոյեմբերի առաջին կեսին, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Խոսե Բալսասարը Վատիկանում քահանայապետի հետ հանդիպումից հետո:
Մինսկում` «Ազգային անվտանգություն. Բելառուս-2026» անվտանգության ոլորտի III միջազգային ցուցահանդեսի շրջանակում, տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՄԿՎԷՍ) 24-րդ նիստը։