Շուրջ 40 Էկոակտիվիստներ են հավաքվել ցույցի Բեռլինում Գերմանիայի ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են «անգլո-ֆրանսիական» գագաթնաժողով անցկացնել հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու խոստումից հետո:
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ հաշտության բանակցություններում, երբ գա համապատասխան պահը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հունիսի 27-ին La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։
Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում:
Հադկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 27-ին կանցկացնեն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որոնք ընդհատվել էին ավելի քան տասը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է Doordarshan India հեռուստաալիքը։
Տեսականորեն միջազգային վարկանիշային գործակալությունները պետք է դեֆոլտ հայտարարեն Ռուսաստանի նկատմամբ, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս նրանց բիզնես անել երկրում, նշում է Bloomberg-ը։
Այս պատժամիջոցները կտարածվեն արգելքից հետո արդյունահանվող ոսկու վրա և չեն ազդի արդեն գնված ոսկու վրա։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կիրակի օրը հայտարարել է, որ պատերազմող երկրներ կատարելիք խաղաղապահ առաքելության ընթացքում իր ռուս եւ ուկրաինացի գործընկերներին կոչ կանի երկխոսության հնարավորություններ բացել եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կխնդրի անհապաղ հրադադարի հրաման տալ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնական այցով Լոնդոն հրավիրել, հաղորդել է The Sunday Times-ը:
Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։
Մեծ Բրիտանիան 372 միլիոն ֆունստ ստեռլինգ (456 միլիոն դոլար) կտրամադրի այն երկրներին, որոնք ամենից շատ են տուժել պարենի եւ պարարտանյութերի համաշխարհային գների աճից: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդում է Միացյալ Թագավորության կառավարությունը։
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 3072 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Газета.ru»-ին, այս մասին հայտնում է Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի:
Եվրամիության երկրների ղեկավարները Միության գագաթնաժողովում դիմել են Չեխիային, որը հուլիսի 1-ից կես տարով ընդունում է ԵՄ-ի խորհրդի նախագահ–պետության պարտականությունները, կազմակերպելու Եվրամիության գագաթնաժողով՝ նվիրված այն պետությունների հետ համագործակցությանը, որոնք չեն մտնում կազմակերպության մեջ:
Ամերիկյան վարչակազմը հունիսի 23-ին հայտարարել է Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Միամիտներն այս նոր աշխարհում չեն ապրելու, պարզապես վերանալու են»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալասարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին:
Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել:
Դաշնակցական Սարա Թանզիլին համառ պայքարում ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խոհրդի նիստի արդյունքները:
Կքննարկվի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եվրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալվեյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր չունի, որ արցախյան հարցը կհասնի այդ համաժողովի սեղանին:
Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։
Ուկրաինացիները, որոնք անօրինականորեն ժամանել են Մեծ Բրիտանիա, կարող են ուղարկվել Ռուանդա, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին գրում է The Guardian թերթը: