Ստիպված շարունակում եմ «Հերքելով Վահագն Ալեքսանյանի ստերը» Սանտա Բարբարայից էլ երկար սերիալը. Մամիջանյանը Օբամայի գրքից հատված է տարածել

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրքից մի հատված՝ գրելով. «Վահագն Ալեքսանյանին դաս չեղավ օրեր առաջ իր հերթական ստին անդրադարձս, ու Ազգային Ժողովի ճեպազրույցների ժամանակ նա որոշեց կրկնել իր ասածը նախագահ Սարգսյանի ու ամերիկյան կողմի միջեւ հեռախոսազրույցների բովանդակության մասին։ Դրանով նա կասկածի տակ է դնում նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հերքումը։

Ստիպված շարունակում եմ «Հերքելով Վահագն Ալեքսանյանի ստերը» Սանտա Բարբարայից էլ երկար սերիալը։

Ներկայացնում եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրքից մի հատված.

«Ես հայտարարությունը (խմբ.՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ) չանելու հիմնավոր պատճառներ ունեի այն ժամանակ. թուրքերը շատ զգայուն էին այս հարցի նկատմամբ, եւ ես բանակցում էի նախագահ Էրդողանի հետ Իրաքից Ամերիկայի հեռանալու նուրբ հարցով»»:

Տեսանյութեր

Լրահոս