ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նույնպես խուսափել է Ցեղասպանություն բառից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Քվինը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հայերի հիշատակին։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ նախորդ տարիներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ներկայացնելով դեսպան Քվինի այցը Ծիծեռնակաբերդ, կիրառում էր Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ Այս տարի, սակայն, դեսպանությունը խուսափել է հստակ որակումներից` բավարարվելով անորոշ ձևակերպումներով։

Ի դեպ, այս հաղորդագրությունը բավականին բուռն է ընդունվել դեսպանության ֆեյսբուքյան էջում` արժանանալով բազմաթիվ բացասական մեկնաբանությունների։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ մեկ ժամ առաջ Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նախագահ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը` փոխարենը նշելով «Մեծ Եղեռն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930