Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
Վիլնյուսի քաղաքապետարանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ սեպտեմբերից վեցերորդ դասարանցիներին այլևս չի առաջարկի սովորել ռուսերենը` որպես երկրորդ օտար լեզու։ Նրանց կառաջարկվի ընտրել ԵՄ անդամ երկրների լեզուներից որևիցե մեկը։
Օլաֆ Շոլցը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիային բաժին է ընկնում Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնության զգալի մասը, և գոհունակություն է հայտնել Կիևին մատակարարումների ավելացման հարցերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու հնարավորության առնչությամբ։
Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի ստատուտին միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։
ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինային 2024-2027 թթ․ ընթացքում տրամադրել 33 միլիարդ եվրո վարկերի տեսքով և 17 միլիարդ եվրո՝ դրամաշնորհների տեսքով։
Անգամ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ալիևը չի կարողանում հանգստանալ և շարունակում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների փնտրտուքը։
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող:
Ադրբեջանական նավթադոլարների հաջող շրջանառությունը խավիարային դիվանագիտության տրամաբանական շղթայում վաղուց ի վեր զարմանք չեն հարուցում։ Վերջերս հայտնի է դարձել, որ Մյունխենի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանք է ներկայացրել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու նախկին պատգամավորների՝ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու մեջ։
Հրամանատարությունը պնդում է, որ կայանը և ԱԹՍ-ներն «անմիջական սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում առևտրային նավերի և ԱՄՆ ռազմանավերի համար», ուստի որոշում է կայացվել ոչնչացնել դրանք։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով 240-ին, որոնց մի մասն ազատ է արձակվել կողմերի միջև նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ժամանակ։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 900-ի։
ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: Պաշտոնական Բեռնը չի համարում, որ նման մոտեցումը հակասում է Շվեյցարիայի չեզոք կարգավիճակին:
Ֆերմերները նպատակ ունեն կանգնեցնել սննդամթերքի մատակարարումները սուպերմարկետներ՝ պահանջելով ավելի լավ վարձատրություն և ավելի քիչ բյուրոկրատիա։
Այս տարի հունվարի 28-ին Հայաստանը տոնեց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Ուժեղ և մարտունակ բանակ ունեցող պետություններն են ունակ ապահովելու իրենց կայունությունն ու բարօրությունը։
Նոբելյան մրցանակը շնորհվում է «այն մարդուն, ով հասել է մեծագույն հաջողությունների կամ ավելին, քան մյուսները՝ ժողովուրդներին միավորելու և ակտիվ բանակների թիվը կրճատելու, ինչպես նաև խաղաղության կոնգրեսներ անցկացնելու և նրանց վրա ուշադրություն գրավելու համար»։
Բաքվի բարբարոսական վարչախմբի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ արդեն դրա, այսպես կոչված, ԱԳՆ խոսնակ կոչեցյալն է փաստացիորեն միջամտում Հայաստանի ներքին գործերի
Ֆիրդուսու Շահնամեում այս անձնանունը հանդիպում է «Մեհրբանու» ձեւով։ Մեհրիբանի Փաշաեւա ազգանվան հիմքում էլ իրանական ՓԱՇԱ (PASHA) բառն է՝ «թագավոր» իմաստով «Փադիշահ» (PADESHAH) բառի հնչյունափոխված տարբերակը։
Օվսյաննիկովն այժմ գտնվում է Լոնդոնի բանտում։ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա տարօրինակ է, քանի որ ոչ բռնի հանցագործությունների համար ձերբակալվածներն հիմնականում գրավի դիմաց ազատ են արձակվում։
Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։
Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի խորհրդի 10-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր ելույթում «անհանգստություն» է հայտնել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրների շուրջ։
Ֆրանսիացիների երեք քառորդը կարծում է, որ Ֆրանսիայում հարկերը չափազանց բարձր են։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վերահսկիչ պալատը։
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետք է երաշխավորվի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածից հեռացած յուրաքանչյուր բնակչի կամավոր վերադարձի իրավունքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գործողությունները։
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովի սպառնալիքն օրեցօր ավելանում է։
«Բա տղամարդավարի ինչպե՞ս էինք դիմադրում՝ մինչև ՔՊ-ականների այս իշխանությունը… Գիտեք՝ Փաշինյանն աշխարհաքաղաքականության մեջ ոչ միայն ճիշտ չդիրքավորվեց, այլև սպասարկեց թուրք ադրբեջանական շահերը և դա արեց միայն իր իշխանությունը պահելու համար։ Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության, և կապ չունի, թե քանի քառակուսի կիլոմետրի վրա»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Եվրամիության երկրները համաձայնեցրել են փետրվարի 19-ից Կարմիր ծովում առևտրային նավերի պաշտպանության համար իրենց առաքելությունը գործարկելու հարցը։
Փհենյանում պնդում են, որ փորձարկումները ոչ մի բացասական ազդեցություն չեն ունեցել հարևան երկրների անվտանգության վրա։
Աղավնուն բռնել էին 2023 թ․ մայիսին Մումբայի արվարձաններից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ թռչունի ոտքերին երկու օղակ է եղել՝ մեկը պղնձից, մյուսն՝ ալյումինից, իսկ թևերի ներսի հատվածում հայտնաբերվել են չինարեն գրություններ։ Այդ պատճառով աղավնին կասկածվում էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ:
Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաև էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia և Wizz Air) կողմից երկու երկրների միջև շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարևոր գործոն համարելով զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։
2023 թ․ ՌԴ ռազմածովային նավատորմն արդյունաբերությունից ստացել է երեք սուզանավ՝ «Իմպերատոր Ալեքսանդր III» միջուկային ստորջրյա հածանավը, «Կրասնոյարսկ» բազմանպատակային միջուկային հածանավը, «Մոժայսկ» մեծ ստորջրյա նավը, յոթ մարտանավ՝ «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, «Մերկուրի» և «Ռեզկիյ» կորվետները, «Ցիկլոն» և «Նարո-Ֆոմինսկ» փոքր հրթիռային նավերը, «Լև Չեռնավին» ծովային ականորս նավը, վերանորոգում անցած «Նեուստրաշիմիյ» պարեկային նավը։
«Որպես լրագրողի, որը փորձ ունի տարածաշրջանում, ակնհայտ է՝ Թուրքիան, ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ այստեղ գտել է տեղային էլիտաներ, որոնք աշխատում են ի պաշտպանություն թուրքական շահի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների՝ Սահմանադրությունը, Զինանշանը, Օրհներգը և անգամ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու առաջարկներին՝ նման տեսակետ հայտնեց ամերիկահայ լրագրող Էլիսոն Թահմազյանը: