Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել է Puls 24 հեռուստաալիքը:
Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 20-ին ընտրվել է երկրի նախագահ: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվերդանան:
Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազյանին և նրա կնոջն անցյալ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ղեկավարության (Բյուրոյի) անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։
Պաշտոնական այցով Վարշավայում գտնվող ՀՀ արտաքին գործերրի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն անհրաժեշտ է համարում ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացումն Ասիայի երկրների, մասնավորապես Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Վերջին տասն օրում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ինչի՞ մասին են վկայում այս այցերը, և ի՞նչ նոր գործընթացների ականատես կլինենք՝ հարցադրումների պատասխանները 168.am-ը լսել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից:
Այս ամռանը երաշտ է սպառնում Եվրամիության տարածքի գրեթե կեսին, ինչը կարող է հանգեցնել բերքի նվազման եւ անտառային հրդեհների մակերեսի ընդլայնման, այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 18-ին:
Ռուսական գազի լիակատար անջատումը վառելիքի պակասի կհանգեցնի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ այնտեղ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում 6 տոկոսով, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման մեջ:
Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Թուրքիային նոր սերնդի F-16 կործանիչների վաճառքի պայմանները խստացնող օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հունական ու իսրայելական լոբբիստական ուժերի համատեղ ջանքերով: Այս մասին գրել է թուրքական «Akşam» իշխանամերձ թերթի կայքը՝ այդ համագործակցությունն անվանելով «կեղտոտ դաշինք»:
Չի կարելի բացառել, որ ՌԴ-ն ու ԻԻՀ-ն որևէ փուլում հնարավորություն կտան Թուրքիային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, որովհետև այս հարցը զգալի խնդիրներ կառաջացնի Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը գլխավոր անվտանգային երաշխավորն է նաև Սիրիայում քրդական տարաբնույթ կառույցների համար, իսկ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում նման հնարավորությունը ՆԱՏՕ-ի ներսում հարաբերությունների լարվածության շատ կարևոր գործոն է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հակառակորդների համար:
Ամերիկյան USS Arleigh Burke էսկադրային ականակիր-հրթիռակիրը մուտք է գործել Ֆինլանդիայի մայրաքաղաքի նավահանգիստ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը։
Իսպանիայի հյուսիս – արևմուտքի Սամորայի նահանգում (Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզ) տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Վաղը՝ հուլիսի 20-ին, Շրի Լանկայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու։ Այս մասին հաղորդում է Adaderana լրատվական պորտալը։
2022 թվականի վեց ամսում Վրաստանի եւ Ռուսաստանի առեւտրական շրջանառությունը կազմել է ավելի քան 962 միլիոն դոլար, ինչը 32 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակամիջոցից: Այս մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները: Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերների թվում:
Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ Հունաստանի գործողություններին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ազգային անվտանգության հատկացումների օրենքի (NDAA) լրամշակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵՄ-ն ասում է՝ ապրեք հայեր, բայց մենք Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր ենք կնքում. Արմեն Աշոտյան
Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Միրզոյանն ու Բայրամովը մի հարցում 100 տոկոսով համակարծիք են եղել․ Հայաստանում ընդդիմության բերանը պետք է փորձել փակել»․ Աշոտյան․ ՈՒՂԻՂ
77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների վերաբերյալ Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլի տարածած հայտարարության մեջ:
Պակիստանում մուսոնային տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների պատճառով զոհվածնների թիվը հունիսի կեսերից ի վեր հասել է 238-ի, ըստ որում տուժածների թիվը 187 է
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։