Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի նախագահությամբ Թուրքիա-Իտալիա միջկառավարական 4-րդ գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ մտան 10%-ի չափով բազային մաքսատուրքերը, իսկ ապրիլի 9-ին՝ անհատական մաքսատուրքերը։
Միխալը նշել է, որ նախքան ստորաբաժանումն Ուկրաինա ուղարկելը դրա համար մանդատ է խնդրել խորհրդարանից։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի մի շարք անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ մատակարարելուն նպաստելու համար։
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով։
ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են մշակել նորարարական լուծումներ՝ միտված հրատապ գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։
Մեկ այլ բնակիչ նշել է, որ կրակոցներ լսելուց հետո իրենց հրահանգել են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և տուն վերադառնալ»։
ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Ֆրանսիան և Բրիտանիան բարձր են գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ միևնույն ժամանակ քննադատելով Ռուսաստանին։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Շուրջ 135 կաթոլիկ կարդինալներ մայիսի 7-ին սկսելու են կոնկլավ, որպեսզի ընտրեն հաջորդ քահանայապետին։
Բականովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի համալսարաններում ուսուցում է անցնում ԲՐԻԿՍ-ի երկրներից ավելի քան 85 000 ուսանող, որոնց կեսից ավելին Չինաստանից և Հնդկաստանից են։
Բուժառուների կեսը, որոնց մոտ զարգանում է հիվանդության երկրորդ փուլը, մահանում է 7-10 օրվա ընթացքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու երկու երկրների միջկառավարական գագաթնաժողովին։ Կողմերը կքննարկեն Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության ոլորտում:
Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբենը քաղբանտարկյալ է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։
Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Զելենսկիի։ Զելենսկին հաղթաթղթեր չունի, և նա ավելին ու ավելին է խնդրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Այդ մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Թե ինչ արձագանք այս միջադեպը կունենա ՀՀ իշխանությունների կողմից. տրամաբանությունը հուշում է, որ կարող է վաղն Ադրբեջանը սահմանային այս կամ այն ուղղությամբ կրակոցներ հնչեցնի, և իշխանության մի ներկայացուցիչ ասի՝ Մոսկվայում այսպիսի բան արեցիք, հիմա մեր սահմանին կրակում են: Կհիշեք՝ հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշի այրման հետ կապված՝ հենց Փաշինյանի կողմից նման հայտարարություններ հնչեցին, գրեթե վստահ եմ, որ նման կարգի մի բան էլ այս դեպքում է տեղի ունենալու: Առնվազն, չեզոք են իրենց պահելու, մինչև որ հարմար իրավիճակ լինի և նման կարգի հայտարարություններ անեն»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Անկարան Պակիստան է ուղարկել զենք-զինամթերքով բեռնված 6 ինքնաթիռ։
Հունվարին Սաարը Բուդապեշտ կատարած դիվանագիտական այցի ընթացքում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ, որի ընթացքում նա գովաբանել է Հունգարիային՝ անցյալ տարի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարանի արձակած միջազգային կալանքի հրամանագիրը չկատարելու որոշման համար։
ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
«Ալիևի պատկերացմամբ՝ պատերազմում պարտված կողմը պետք է եթե ոչ՝ օկուպացվի, ապա՝ չունենա բանակ։ Հայաստանին պարտադրում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայի ինքնության վերացում։ Դա է գինը»։
BRICS-ի անդամ երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարներն աջակցել են կազմակերպության շրջանակում Տիեզերական խորհրդի ստեղծմանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Որոշման մասին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։
ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Այս ամենին զուգահեռ՝ բանակցություններ են սկսել նաև Իրանն ու ԱՄՆ-ը, այստեղ ևս ամեն բան հարթ չէ, քանի որ պատերազմի կողմնակիցները քիչ չեն, ուստի, եթե Իրանը կոշտ դիրքավորվի, ապա այստեղ ևս վտանգները կմեծանան։ Աշխարհը մեծ ու բարդ վերադասավորումների փուլ է ապրում, որը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին, սակայն կան ռեգիոններ, որոնք ավելի են ազդվում այս ամենից, որոնցից մեկը հենց Հարավային Կովկասն է։
Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով՝ Լիբերալ կուսակցությունը՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ և կարող է կազմել փոքրամասնության կառավարություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եթե Փաշինյանի առաջարկների սկզբունքները նույնն են, ապա ինչո՞ւ են Իրան-Ադրբեջան պայմանավորվածությունները մշտապես գործնական աշխատանքների վերածվում, իսկ Հայաստանի կողմի առաջարկները մշտապես մնում բանակցային մակարդակի վրա։ Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, Բաքուն Երևանից պահանջում է առանց հայկական վերահսկողության ճանապարհ ՀՀ տարածքով, և տարբեր միջոցներով ճնշումներ բանեցնելով՝ փորձում հասնել իր ուզածին։ Չի կարող նույնանման առաջարկ լինել, դրանք էապես տարբեր են թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ այլ առումներով։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։