Wildberries-ն ավելի քան 40 միլիոն ռուբլի է վճարել ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա հարձակումներից տուժածներին․ հայտնում է Wildberries & Russ միացյալ ընկերությունը։
Իրանը ձգտում է միջազգային խնդիրները լուծել երկխոսության միջոցով, բայց պատրաստ է վճռականորեն արձագանքել արտաքին ճնշմանը կամ ռազմական գործողությունների պարտադրմանը․ ինչպես գրում է IRNA-ն, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիպրոս՝ փորձելով նոր լիցք հաղորդել կղզու հունական և թուրքական հատվածների միջև բանակցային գործընթացին։
Խորհրդարանական ընտրություններից հետո նախօրեին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացավ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց։ Քննարկման ծիրում ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների օրակարգն էր։
Հուլիսի 25-ից ԱԹՍ-ների հարձակումից հետո Տյումենի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) լիովին դադարեցրել է նավթահումքի վերամշակումը և նավթամթերքի թողարկումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին։
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ռուսաստանցիները կտրուկ ավելացրել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում բնակարանների վարձակալության նկատմամբ պահանջարկը՝ մոբիլիզացիայի նոր ալիքի մասին լուրերի ֆոնին, «Վերստկա»-ին պատմել են տեղի անշարժ գույքի գործակալները։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պլաններին ծանոթ աղբյուրին, հանդիպումը լինելու է կարճ և փակ դռների հետևում:
«Հիմա ՌԴ-ն հստակ ասում է՝ «եթե գնում եք ԵՄ, ձեր խնդիրներն այսպիսին են», Ռուսաստանն ասում է՝ կամ այստեղ, կամ այնտեղ։ Հիմա մեր Կառավարությունը պետք է կարողանա գտնել այն ճանապարհը, որը տանում է դեպի մեր տնտեսության շահը։ Քաղաքականությունը՝ քաղականություն, բայց այս դեպքում մենք ավելի շատ պետք է ելնենք մեր տնտեսական խնդիրներից»,- հավելեց Վազգեն Սաֆարյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դժգոհությանը՝ կապված Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հետ։
Դոնալդ Թրամփն սկսում է ավելի ու ավելի անշահավետ լույսի ներքո նայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, The Wall Street Journal-ին պատմել են ամերիկյան առաջնորդին մոտ կանգնած աղբյուրները։
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ, հայտնում է տեղական NHK հեռուստաալիքը։ Ըստ դրա տվյալների՝ ավերվել է մի քանի շենք։ Ավելի վաղ հայտարարված ցունամիի սպառնալիքը չեղարկվել է։
Մենք ոչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70%-ը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Ֆինլանդիայի զինված ուժերի Գլխավոր շտաբում Yle-ին հայտնել են, որ սահմանափակումները կիրառվում են ԱԹՍ-ները խոցելու հնարավորության համար, եթե դրանք հայտնվեն երկրի տարածքում:
Պետեր Պելեգրինին Չինաստանում է պետական այցով։
Հրատարակության տվյալներով՝ հրեական պետության վարչապետը նաև մտադրված է ամերիկյան առաջնորդին տրամադրել իսրայելական հետախուզության տեղեկությունները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի մասին։
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել էր 2026 թվականի ապրիլի 25-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում է թողարկվել Արիակե ծոցի և Յացուսիրո ծովի ափերի համար:
Reuters գործակալությունը պարզաբանում էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնելու հնարավորությունը, որոնց մատակարարումն երկիր արգելված էր 2020 թվականից։
ԵՄ-ն պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը՝ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: «ԱՀՎ ստացվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս: Ընդգծվում է, որ եվրասիական ինտեգրմանը մասնակցելուց ստացվող եկամուտների զրոյացումը թույլ չի տա […]
Նշենք, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ԵՄ-ին առնչվող որևէ հարց չի քննարկվել։
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով՝ կրճատվել է այն բանից հետո, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են քրդական հարցի կարգավորման և «շրջանակային նախագծի» թեման՝ այս գործընթացում ներգրավելով նաև ազգայնական ուժերի առաջնորդ Դևլեթ Բահչելիին։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։
Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին, ինչը հարցման ամենացածր ցուցանիշն է հինգ ամիս տևած հակամարտության առաջին օրերից ի վեր։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել պարզաբանել իր նպատակները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Լիբանանը Բաղդադում կայացած բանակցությունների ընթացքում Իրաքին առաջարկել է նավթի տարանցման երթուղի դեպի Միջերկրական ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է The National-ը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այդ մասին X-ում հայտնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։