
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին սթափ գնահատել անվտանգության ապահովման հնարավորությունները

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։
Նա հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարի չվճարման հարցը կարող է քննարկման դրվել դեկտեմբերի 31-ից հետո՝ միաժամանակ նշելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կամ ուղղությամբ կընթանա այդ քննարկումը։
«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որն, ինչպես իրենք են ասում՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների ընդունմանը, սակայն նաև չի խոչընդոտում դրանց, բայց միևնույն ժամանակ, հավանաբար, պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ ձևաչափում»,- ասել է Ալեքսանդր Պանկինը՝ շեշտելով նաև, որ որոշումն ամեն դեպքում հայկական իշխանություններինն է: