Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 190-րդ ստորաբաժանման հրամանատար Բեհնամ Շահրիյարիի մահվան մասին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, իսրայելական կողմի տվյալներով՝ Շահրիյարին սպանվել է հունիսի 21-ի գիշերը Իրանի արևմուտքում Իսրայելի հասցրած օդային հարվածի հետևանքով։ Նա մեքենա վարելիս է եղել։

Իսրայելը Շահրիյարիին պատասխանատու է համարում տարածաշրջանում իրանամետ խմբավորումներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահ»-ին և հութիներին զենք մատակարարելու համար։

Շահրիյարիի մահը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ավելի կդժվարացնի տարածաշրջանում Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի վերախմբավորումը և մարտունակության վերականգնումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30