Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հավաքել է 14.733 միավոր՝ նվաճելով ոսկե մեդալ:
Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության աղբյուրը հերքում լուրն այն մասին, թե ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը հատել են Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Փաշինյանի մոտիվացիան այն չէ, որ ինքն ու իր փոքրիկ խմբակը պետք է սպասարկեն ՀՀ-ի ազգային և պետական շահերը։
Նախնական զրույցներից և խորհրդակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև երկխոսությունն այժմ անցել է որոշ ընդհանուր կետերից և թևակոխել է մանրամասների ու տեխնիկական քննարկումների փուլ՝ որոշակի թեմաների շուրջ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, Պակիստանի միջնորդությամբ, մտել են մասնագիտացված փորձագիտական փուլ։ Իրանական պատվիրակության տեխնիկական հանձնաժողովների հիմնական անդամներն արդեն ուղղակիորեն ներգրավվել են աշխատանքներում՝ Իսլամաբադի «Սերենա» հյուրանոցում ընթացող վճռորոշ քննարկումները առաջ մղելու նպատակով։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային։ Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել է, որ Ալբանիայի քաղաքացիություն է ստացել։
Եվրոպայում ավիացիոն վառելիքի իրավիճակն ավելի կրիտիկական է, քան նախկինում հաղորդվել էր: Եվրոպայի ռազմավարական պաշարները կարող են անբավարար լինել ամռան գագաթնակետին չվերթները ապահովելու համար, հաղորդում է Sera-ն:
Միացյալ Նահանգները սկսում են մաքրել Հորմուզի նեղուցը՝ այնտեղ ազատ նավագնացություն ապահովելու համար։ Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 175 ռուս զինծառայողների, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 175 ռազմագերիներ։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, վերադարձվել են նաև Ուկրաինայում ապօրինի պահվող Կուրսկի մարզի յոթ բնակիչներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրանից Հայաստանի տարածքով ևս 312 հնդիկ ձկնորս է տարհանվել Հնդկաստան։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այդ մասին գրառում է արել X–ում և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։
ԱՄՆ-ն իր զորքերը դուրս չի բերի թագավորության տարածքից։ Լոնդոնում վստահ են, որ Վաշինգտոնը չի պատժի իրենց՝ Իրանի դեմ ռազմական գործողությանը միանալուց հրաժարվելու համար։ Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծը, որը նա անվանել է «աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ կամարը»։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ռազմավարական պահուստից շուրջ 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների։ Այս մասին նշված է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին, հարթակը կլինի ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ում։
Բրյուսելում քննարկում են Թեհրանի հետ երկկողմ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է La Repubblica պարբերականը, Եվրոպայի հիմնական նպատակն է լուծել սեփական էներգետիկ խնդիրները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու միջոցով։
Իրանը պակիստանյան կողմին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները՝ բանակցություններ սկսելու համար, որոնք հիմնված են նախկինում առաջարկված 10 կետից բաղկացած ծրագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են: Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում սպասվող շաբաթօրյա բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մասնագիտացված պորտալների տվյալներին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առանցքային դերակատարում է ունեցել Իսլամաբադում Իրանի հետ բանակցությունների կազմակերպման հարցում։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է CNN-ը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը Սպիտակ տան բժշկին կոչ է արել ստուգել նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունները։ Ըստ The Hill պարբերականի՝ նման պահանջի պատճառ են դարձել Իրանի վերաբերյալ նախագահի վերջին հայտարարությունները։
Գաբալա քաղաքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացվել է երկկողմ կլոր սեղանի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղությունը հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորվել է առնվազն 390 ամերիկացի զինծառայող, հաղորդել է Պենտագոնը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել՝ արձակուրդ գնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, հաղորդում է «Դեյլի Էքսպրես»-ը։
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հերքել է Եվրոպայի հասցեին հնչող քննադատությունն այն մասին, թե իբր Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը բավարար չեն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը։