Իսպանիայում շոգ եղանակի հետ են կապել շուրջ 2 հազար մահվան դեպքերը 2026 թվականի հուլիսին։ Ինչպես հաղորդում է Այդ մասին են վկայում մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալները:
Իրանը հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները՝ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի գործարար Նիկալայ Վինիցկին սպառնացել է Հայաստանի դեմ ներդրումային արբիտրաժ նախաձեռնել՝ իր ակտիվների բռնագրավման և իր բիզնես գործընկերոջ՝ միլիարդատեր, Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով իրեն կբավարարի կա՛մ համաձայնության ձեռքբերումը, կա՛մ Թեհրանի «լիակատար կապիտուլյացիան»։
Հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում շուրջ 40 գրառում է կատարել, որոնց մեծ մասն արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված նկարներ են․ գրում է Euronews-ը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին (մասնավորապես՝ Գազայի իրավիճակին), Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին և տարածաշրջանում հակամարտությունների դադարեցմանն ուղղված ջանքերին։ Ֆիդանը նաև շնորհավորել է գործընկերոջը նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Առկա ապացույցները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի հարվածն իրանական առևտրային նավին կանխամտածված է եղել։ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները միջազգային ահաբեկչության հովանավորներ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ արդեն որոշել է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Կանադայի դեմ՝ հուլիսին ամերիկյան քաղաքները պատած անտառային հրդեհների ծխի պատճառով։
ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Կիևին 2026 թվականի սկզբին գրեթե հինգ անգամ նվազել են՝ համեմատած ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հարցումների վարկանիշը հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 3748-ի, հիվանդությունից մահացել է 1657 մարդ: Այդ մասին նշվում է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներում։
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որոնք ոչ վաղ անցյալում հռչակում էին ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականություն, իրենք են դարձել ահաբեկչական գործունեության մաս՝ թույլ տալով, որ իրենց իսկ կենտրոնում գործի Վլադիմիր Զելենսկու ապարատի «ավազակախումբը»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի վերջին հարձակումները Պաղեստինի Գազայի հատվածում։ Ըստ գերատեսչության՝ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո ավելի քան 30 խաղաղ բնակչի սպանությունը և առողջապահական հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու որևէ կամք չունի, գրում է ermenihaber.am-ը։
Wildberries-ի վաճառողները, հնարավոր է, կորցրել են մոտավորապես 215-280 միլիարդ ռուբլի՝ ընկերության պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով․ Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն Forbes-ին է ներկայացրել վաճառողների կորուստների գնահատականը։
Զելենսկին Պուտինին առաջարկում է օդային հրադադար, էներգետիկ զինադադար, շփման գծի երկայնքով սառեցում և ծանր բանակցությունների սկիզբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ կպահանջի համերաշխություն ԵՄ երկրներից՝ Սեուտայի փախստականների ճգնաժամի հարցում:
Պետդումայի սեպտեմբերյան «ընտրություններից» հետո Կրեմլը կարող է զորահավաքի նոր ալիք նախաձեռնել՝ Ուկրաինայի ռազմաճակատ հազարավոր նոր զինվորականների ուղարկելու համար․ այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Իրանական մամուլում հետաքրքրական քննարկում է սկսվել։
Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Անկարայի քաղաքականության կենտրոն»-ի (Ankara Policy Center) նախագահ Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Ջեյլանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Անկարա-Բաքու հարաբերություններին, սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստմանը և տարածաշրջանային կապակցվածությանը։
Իրանը լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկել իր երկու քաղաքացիների, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Լիխտենշտեյնի կառավարությունը հայտնել է խոշոր կիբերհարձակման մասին, որի հետևանքով արտահոսել են շուրջ 31 հազար մարդու տվյալներ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու։
Զելենսկին մահացու վախենում է կորցնել իր պաշտոնը: Զելենսկին ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում ընտրություններ չկայանան։ Հենց այդ պատճառով էլ նա լայնածավալ կադրային փոփոխություններ է կատարում և պայքար մղում քաղաքական մրցակիցներին հեռացնելու ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը։
2026 թվականին Եվրոպայում անտառային հրդեհների և ջերմային ալիքների հասցրած տնտեսական վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն․ այս մասին նշվում է The Financial Times-ի ներկայացրած վերլուծությունում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։
Կուբայի ազգային էլեկտրացանցը կիրակի ուշ երեկոյան կրկին խափանվել է, ինչի հետևանքով շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզին հայտնվել է մթության մեջ․ գրում է Reuters գործակալությունը։