Իրանը պատրաստ է կրկին բացել Հորմուզի նեղուցը, սակայն դրա դիմաց պահանջում է տարանցիկ վճարներ գանձելու իրավունք, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի․ ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը։
Աշխարհահռչակ փիլիսոփա և տնտեսագետ Նասիմ Նիկոլաս Թալեբի` Բաքվում անցկացվող միջազգային ֆորումին մասնակցելուց հրաժարվելուց հետո, ֆորումի կազմակերպիչ Գրիգորի Ավետովին հրապարակային կոչ է արվել օգտվել Բաքվում գտնվելու հնարավորությունից և հանդիպել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի հետ։
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի Ալմադրաբա լողափում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հռոմեական սիրո աստվածուհի Վեներայի՝ շուրջ 2000 տարվա վաղեմության արձանի մարմարե գլուխը․ գրում է El País-ն։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Վեց ամսվա ընթացքում Վրաստանը գնել է 41.8 միլիոն դոլարի ռուսական ցորեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Տեղեկությունը տարածել է BMG-ն՝ նշելով, որ երկիրը ձեռք է բերել 45 միլիոն 286 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 174 հազար 880 տոննա ցորեն, ինչը տարեկան կտրվածքով նվազել է 5.4%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներմուծման անկումն այս տարի պայմանավորված է ղազախական ցորենի մատակարարումների […]
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները դրական արդյունքներ են տվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով։
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է կոչ անել տարածաշրջանում լարվածության թուլացման և երկխոսություն անցկացնելու ուղղությամբ։
Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի (ԳՌԽ) որոշոման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակվել է գեներալ Ռաֆեթ Դալքըրանը։
Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի այն երեխաներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք առանց ուղեկցության ժամանել են ինքնավար Սեուտա քաղաք ներկայիս միգրացիոն ճգնաժամի ժամանակ․ այդ մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։
Աշնանային-ձմեռային քաղաքական սեզոնը Հայաստանի համար կարծես մտնելու է բացահայտ առճակատման և կոշտ որոշումների փուլ, որտեղ անվտանգային ճարտարապետության և տնտեսական ինտեգրման խնդիրները մոտենում են վերջնական հանգուցալուծման:
Հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է խառը մենամարտերի (MMA) պատմության հինգ մեծագույն ներկայացուցիչների անունները։
ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել իր պակիստանցի գործընկեր Մոհամմադ Իցհակ Դարի հետ։
Չինացի շեֆ խոհարարը դարձել է համացանցի աստղ․ պատճառն Իլոն Մասկին նրա ապշեցուցիչ նմանությունն է․ գրում է China South Morning Post-ը։
Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ։
Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալական ցանցերը» սպառնալիք են երկրի ազգային ինքնությանը, և կոչ է արել հակազդել դրան օրենքի շրջանակում, հաղորդում է «Новости-Грузия»-ն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն (ԵՏՀ) ու Ուզբեկստանը քննարկել են մաքսային համագործակցության ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։
Հորմուզի նեղուցում իրանական հարվածների տակ ընկած նավերը նավթի կամ գազի փոխարեն ԱՄՆ-ի համար զենք ու զինամթերք են փոխադրում։ Այս մասին IRIB-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Պենտագոնի Պաշտպանական լոգիստիկայի վարչությունը չեղարկել է 300 միլիոն դոլարով 16 հազար տոննա լիթիումի կարբոնատի գնման մրցույթը։
ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում երկու ընտրատեղամաս կբացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
ԱՄՆ բանակն սպառել է իր բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների մեծ մասը Իրանի դեմ պատերազմի ընթացքում, ինչը մտահոգություններ է առաջացնում ապագա հակամարտություններին զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տվյալներին ծանոթ երեք անձանց։
Հայաստանի երկաթուղիները կարող են ներգրավվել աշխարհաքաղաքական համադրությունների ցանցում:
Ճապոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 24,2 միլիարդ իեն (մոտավորապես 153 միլիոն դոլար) կհատկացնի ՝ հուլիսի 28-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Շուրջ 1600 դանիացի նորակոչիկներ օգոստոսի 3-ին սկսել են երկրի նոր՝ երկարացված պարտադիր զինվորական ծառայությունը՝ անցնելով 11-ամսյա ծառայության։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Դանիան արագացնում է իր պաշտպանական կարողությունների զարգացումը՝ պայմանավորված Արկտիկայի անվտանգության հետ կապված ճնշումներով և Ուկրաինայում շարունակվող պատերազմով։
Էբոլա վիրուսը Կոնգոյի արևելքում դարձել է ավելի քան 1700 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հրապարակված վերջին տվյալները։
Սիրիան ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել կտրուկ նվազեցնել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Այս քայլը քննարկվում է Սիրիայի նկատմամբ խոշոր պատժամիջոցների չեղարկման, այդ թվում՝ Սիրիային ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հեռացնելու հարցերի շրջանակում։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։