Ֆրանսիայի հարավում բռնկված անտառային հրդեհների հետևանքով Լը Պորժ կոմունայում հայտնաբերվել է շուրջ 400 արկ և զինամթերք. գրում է BBC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք ժամանած գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալներն արդեն վերադարձել են Մարոկկո։ Այս մասին հայտնում է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարությունը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի կարգավորման մասին համաձայնությունն այս պահին ձեռք չի բերվել, կողմերը շարունակում են աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կատարի նախարարների խորհրդի նախագահ, արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում ստեղծված իրադրությունը։ Երկու կողմերն էլ ընդգծել են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձառենությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երրորդ օրն անընդմեջ Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքի ծայրամասերում մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են առնվազն 700 շինություն և ստիպել տասնյակ հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար կստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի ԱՄՆ-ն։
ԱՄՆ զինված ուժերը Թայվանի զորքերի հետ համատեղ գաղտնի ռազմական զորավարժություններ են անցկացնում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով Թայվանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գու Լիսյունին (Վելինգթոն Գու), հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք կառույցների, այդ թվում՝ Ռուսաստանի ցամաքային զորքերի և պաշտպանության նախարարության երկու վարչությունների նկատմամբ՝ կապված Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին ամերիկյան ներքին օրենքի ենթադրյալ խախտումների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ծանուցման մեջ։
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ–ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։
Հնարավոր գործարքի շրջանակում ԱՄՆ-ն Իրանից պահանջում է նվազեցնել միջուկային վառելիքի հարստացման աստիճանը (նոսրացնել այն)՝ դրա հետագա ուտիլիզացման կամ ատոմային էլեկտրակայաններում օգտագործման համար։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը հանդիպել են։
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը: Այս մասին հայտնում են Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մամուլի ծառայությունից:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում մոտ ապագայում կարող է առաջընթաց գրանցվել․ հայտնել է Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։ Նրա խոսքով՝ միջնորդները զգուշավոր լավատեսությամբ են մոտենում բանակցությունների հետագա ընթացքին և հույս ունեն, որ շուտով կհայտարարվի հրադադարի մասին։
Նիդեռլանդների հարավարևելքում հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը, որը գիշերում ընդգրկել է100 հեկտար տարածք․ գրում է Euronews-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելուն ուղղված Խաղաղության խորհրդի կողմից անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։
Լիբանանի ընդլայնված կազմով պատվիրակությունն օգոստոսի 4-ին կմեկնի Հռոմ՝ Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար: Այս մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed-ը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ահաբեկչություն է կանխել, 2 ռուսաստանցի է ձերբակալվել, որոնք պատրաստվում էին սպանել նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին և ահաբեկչություն իրականացնել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։
Կրոնական ազատության հարցերով զբաղվող Forum 18 միջազգային դիտորդական կազմակերպությունը քննադատել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը՝ պնդելով, որ հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը՝ ընդամենը օրեր առաջ, երբ գործը պետք է հասնի դատարան։ Այս մասին հաղորդում է Civilnet-ը:
Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս Գազայի հակամարտության կարգավորման գործում, վճռականորեն դատապարտել են Իսրայելի գործողություններն անկլավում՝ դրանք անվանելով հրադադարի համաձայնագրի ուղղակի խախտում: Այդ մասին ասվում է երեք պետությունների համատեղ հայտարարության մեջ:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում երկրաշարժ է գրանցվել։
Իրանը պատրաստ էր Ուկրաինային հարվածել՝ ի պատասխան հուլիսին Կասպից ծովում Կիևի կողմից իրանական բեռնանավի թիրախավորման, սակայն չեղարկել է հարձակումը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է Ադրբեջան իր առաջին պաշտոնական այցի մեկնարկի մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Այս մասին Reuters-ին հայտնել են ծանուցման բովանդակությանը ծանոթ աղբյուրները։