Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով:
Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է
Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ժողովրդավարություն կառուցելու մեր ընդհանուր հանձնառության վրա
Հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կատարեց Անկարա՝ թերեւս Հայաատանի կառավարության ղեկավարի առաջին այցը Թուրքիա։ Փաշինյանը հույս ուներ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ կկարողանա համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Նա նաև հույս ուներ, որ Թուրքիան ժամանակավորապես կբացի ընդհանուր սահմանը (երրորդ երկրների քաղաքացիների համար), ինչպես դա համաձայնեցվել է 2022 թվականին։ 1991 թ-ից ի վեր փակ պահելով սահմանը՝ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ խեղդում է Հայաստանի տնտեսությունը։
Հաղորդակցության վարչության նոր ղեկավար Դուրանը ԱԳ փոխնախախարի պաշտոնում գերազանցապես աշխատել է Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների վրա։
Օրենքն ընդունվել է ապրիլին և ներառում է «առևտրային կոնցեսիաների, ներդրումների և մտավոր սեփականության իրավունքների հետ կապված պարտավորությունների կասեցման չափանիշներ»:
Reuters-ի տվյալներով՝ նավի վրա եղել է 25 մարդ: Նրանցից 4-ը հարձակման հետևանքով մահացել են։ Եվրոպական Aspides ծովային առաքելության անդամները փրկել են անձնակազմի 6 անդամի, մնացածն անհետ կորած են համարվում։ Հութիները հայտարարել են, որ հարձակվել են Eternity C նավի վրա, քանի որ այն ուղևորվում էր դեպի Իսրայել, և որ անձնակազմի անդամներին տեղափոխել են «անվտանգ վայր»։
Times of Israel-ը գրում է, որ հրթիռի մնացորդներից մարդկանց վիրավորումների դեպքեր չեն արձանագրվել։
Դիվանագետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարին Սաուդյան Արաբիայում։
Նրա խոսքով՝ պղնձի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը կուղղի այն սխալները, որոնք թույլ են տրվել նախկին նախագահ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի կողմից:
Այսօրվա հանդուրժումը հանգեցնում է վաղվա այլանդակությանը, վաղվա լռությունը՝ ոչնչի առջև չկանգնողներին խրախուսելու է դիմել նոր այլասերման, ու այդպես շարունակ։
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ներկայացուցիչ հութիները առևանգել են Eternity C հունական բեռնատար նավի անձնակազմի անդամներին, որը խորտակվել էր Կարմիր ծովում՝ հութիների հարձակման հետևանքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի միջնորդությունը՝ չեղյալ համարելու Ֆրանսիայի դատարանի որոշումը, որը զրկել էր նրան ընտրական իրավունքից: Այս մասին նշված է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Երբ ասում են՝ իմպիչմենտի գործընթացը դեմ է Ռոբերտ Քոչարյանին, ես մտածում եմ՝ միգուցե նա սպասում է արտաքին ազդակների, հնարավոր է՝ Ռուսաստանից, ինչից հետո ինքն արագ կմտնի գործընթացի մեջ,ու նա կընտրվի վարչապետ։ Քանի չկա այդ արտաքին ազդակը, ուրեմն այս պրոցեսը համարում են, որ Քոչարյանի դեմ է։ Այլ տրամաբանություն ես սրա մեջ չեմ տեսնում։
Միխայիլ Բոգդանովն ազատվել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ վկայակոչելով Սպիտակ տանը Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը լքում է Ռուսաստանի Դաշնության տարածքը։
«Այդ ժամանակ, երևի մեր ժողովուրդը նոր կակտիվանա, երբ սով գա Հայաստանը, գները մի քանի անգամ բարձրանան: Բայց արդեն ուշ է լինելու, որովհետև Սյունիքը մենք կորցնելու ենք, և որևէ երկիր մեզ օգնել չի կարողանալու: Մենք կդառնանք ավելի մեծ Ղարաբաղ, և մարդիկ դուրս կգան Հայաստանից: Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը փողոցներում մարդիկ անհոգ շրջում էին, պարում էին, նրանց հարցրեք՝ այս իրավիճակի ելքը ինչպե՞ս են տեսնում: Նրանք հասկանո՞ւմ են, որ եթե կտրվենք Իրանից, և երբ ադրբեջանցիները գան այստեղ՝ ապրելու, նրանք այլևս չեն կարողանալու փողոցներում պարել և հաց ուտել: Եթե ժողովուրդը պետություն չի ուզում ունենալ, ի՞նչ կարող ենք անել»:
Ստեղծված իրավիճակում Փաշինյանի դեմ ձայն բարձրացնող ամեն ուժ կամ գործիչ պիտակավորվելու են որպես «ռուսամետներ» և դրվեն գեոպոլիտիկ մեհյանի վրա։ Հայաստանում մինչ այդ էլ անկատար ժողովրդավարությունը մեռել է, իսկ գալիք խորհրդարանական ընտրությունները վերածվելու են ֆարսի, քանզի Նիկոլը շարունակելու է մաքրել դաշտն իր հակառակորդներից, բուն խաղի ժամանակ «ձեռքով գոլեր» է խփելու, իսկ խաղի դատավորները ակնհայտորեն «զասուդիտ» են անելու նրա մրցակիցներին։
«Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարման, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհնարինության, ապօրինի քրեական հետապնդումների դրվագների մասին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է:
Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
«Ընդդիմությունից ակնկալում եմ հասունություն և ոչ թե PR մանր խաղեր, ընդդիմությունը PR է անում, Փաշինյանն առաջ է անցնում, նա լավ PR-շիկ ու տակտիկ է, իսկ ռազմավարության հետ շատ լուրջ խնդիրներ կան: Այսինքն՝ նա հաջողում է PR արշավները, սակայն չկա երկրի 30-40 տարվա հեռանկար: Լավ, դու կհեռանաս, ընդմիշտ չես, ի՞նչ է լինելու հետո, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը, ինչպե՞ս Հայաստանը կզարգանա և այլն»,- ասաց նա:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ Հանունում, ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողություններն ընդլայնելու մասին։
Ավելի վաղ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտարարել էր, որ դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով աջակցել Լաթաքիայի գյուղական վայրերում հրդեհների մարման գործում:
AFP գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։
Նման պնդումների համար որևէ իրատեսական նախադրյալ չկա։ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունն ու գործողությունները ցույց են տալիս, որ թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական ճնշումը Հայաստանի վրա շարունակում է մնալ օրակարգում։