Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով մարտի 2-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի ավելի քան տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը
Նիկարագուան հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի անգամ Երևանին ու Բաքվին առաջարկել է Իրանի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացում։ Ինչպես ցույց տվեցին հենց վերջին տարիների իրադարձությունները, Իրանի այս առաջարկները, մեղմ ասած, չընդունվեցին, թեև դժվար է թերագնահատել Իրանի դերակատարությունն այս տարիներին ՀՀ անվտանգության ապահովման հարցում՝ հաշվի առնելով Իրանի ռեգիոնալ «կարմիր գծերը», որոնք ներկայումս պահպանվում են։
ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանը շարունակում է միջազգային դատարաններում աշխատանքներ տանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Եվրոպան պետք է «կրկին բացահայտի ռիսկի, հավակնությունների և հզորության համը» և հրաժարվի ԱՄՆ-ից կախվածությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած երկօրյա պետական այցի ժամանակ։
Մզկիթը գտնվում է ճեմարանի ներսում
ԵՄ-ն հերքեց կեղծ լուրերը, թե ՀՀ-ն պատրաստվում է հարձակման՝ կայունացնելով իրավիճակը․ Արմեն Գրիգորյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ եվրահանձնակատարների ամբողջ կոլեգիայի այցը Հնդկաստան առաջին օտարերկրյա այցն է 2024 թ. դեկտեմբերին նոր կազմի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հայաստանում բնակվող ռուսաստանցիներն այժմ կարող են որակյալ էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
ՌԴ ԱԳՆ-ում քննարկումները որակել են որպես «բովանդակալից և գործնական»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը։
Հիմա Էրդողանը լուծում է մի խնդիր, որն ինքն է պատրաստել տարիներ առաջ։ Ինչը, բնականաբար, չի խանգարի նրան սա ներկայացնել որպես հսկայական հաջողություն բնակչությանը իր աճող ներքաղաքական հավակնությունների ֆոնին։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 11 մասնագետ, ներգրավված է Արտակարգ իրավիճակների նախարարության վեց միավոր տեխնիկա, այդ թվում՝ «Խիվուս» ամֆիբիա նավը, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռ։
Քաղաքական գործիչը, սակայն, հերքել է Մոսկվայի հետ որևէ հնարավոր կապի առկայությունը։Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը՝ դրանից երկու շաբաթ անց՝ մայիսի 18-ին:
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ
Թրամփը հնարավոր է համարել Կիևին ռազմական աջակցության վերականգնումը, եթե պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը ձախողվեն։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և պետություններին վճռական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համակարգային խախտումները: Միջազգային արձագանքի բացակայությունը կնպաստի անպատժելիության մթնոլորտի խորացմանը և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Նախագծի հերոսների թվում են Խորհրդային Միության տարբեր ազգությունների և հանրապետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Էստոնիայի, Թուրքմենստանի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է զոհված պատանդների մարմինների վերադարձին, ապա դա նախատեսված է համաձայնագրի երրորդ փուլի ընթացքում։
ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության իրականացմանը:
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
#ՀԻՄԱ. Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի պահանջով լուռ ակցիա ՄԱԿ գրասենյակի մոտ. #ՈւՂԻՂ
Հունաստանում երթևեկությունը դժվարացել կամ կաթվածահար է եղել տրանսպորտի ոլորտի աշխատողների 24-ժամյա գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդել է հունական Kathimerini պարբերականը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը Եվրամիությանը, բայց հնարավոր է համարում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։
«Ես արդեն խոսել եմ նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանի հետ, և սա այն որոշումն է, որի մասին նա կհայտարարի մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում», – նշել է Չոլակուն։
Իրանն ամրապնդում է երկրի պաշտպանունակությունն՝ ի պատասխան Իսրայելի մշտական ռազմական սպառնալիքների և դա տրամաբանական է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ha8ce8wv բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոչ է արել չընդունել Ուկրաինայում խաղաղության հաստատման որևէ գործարք, որը «պարգև» կլինի ՌԴ-ի և նրա դաշնակիցների համար: Այս մասին գրում է CNN-ը:
Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել էր փակ հանդիպում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Այդ մասին, ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության ղեկավար, դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավրում էր ՌԴ-ի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սոնատա Կուլտերը։