Իրանի Իլամ նահանգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երեք մարդ է զոհվել

Իրանի Իլամ նահանգում շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երեք մարդ է զոհվել։

Fars գործակալության տվյալներով, Մալեկշահի շրջանում անկարգություններ են բռնկվել այն պահին, երբ զինված անձինք փորձել են ներթափանցել իրավակարգի ապահովման կենտրոններից մեկը, ինչն էլ հանգեցրել է բախումների սրման։

Որոշ աղբյուրներ հայտնել են, որ մեկ մարդ զոհվել է, իսկ երկու հարձակվող սպանվել են բախումների ընթացքում։

Mehr գործակալության հաղորդմամբ՝ բախումների հետևանքով ևս մի քանի մարդ վիրավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս