«Վնուկովո» օդանավակայանում մոտ 50 չվերթ է հետաձգվել

«Վնուկովո» օդանավակայանում մոտ 50 չվերթ հետաձգվում է երկնքում ուկրաինական անօդաչուների պատճառով։ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Մոսկվան կամիկաձե-դրոններով։ Մայրաքաղաքի մատույցներում 4 ժամվա ընթացքում արդեն 12 ԱԹՍ է խոցվել։

Օդինցովոյի և Դոմոդեդովոյի շրջանների բնակիչները SHOT-ին հայտնել են, որ ընդհանուր առմամբ լսվել է 4-5 պայթյուն և երկնքում բռնկումներ են տեսանելի եղել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երեկոյի ընթացքում Մոսկվայի մատույցներում արդեն խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 12 դրոն։ Նրա խոսքով՝ «արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում»։

Մեր տվյալներով՝ այս ժամի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվում է 18 մեկնող և 31 ժամանող չվերթ։ Մի քանի ինքնաթիռներ մտցված սահմանափակումների պատճառով պտտվում են Մոսկվայի մարզի երկնքում։ Pobeda ավիաընկերության երկու չվերթ պտտվում են Կիրժաչի և Բոլդինոյի վերևում։Flydubai-ի ինքնաթիռը թռչում է Էլեկտրոգորսկի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս