Բաժիններ՝

ԱՄՆ զորքերը չեն ներխուժի Վենեսուելա, քանի դեռ…Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն գտնվի Վենեսուելայի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը «կանի այն, ինչ մենք ուզում ենք»։

New York Post-ը հարցրել է Թրամփին, արդյո՞ք, ամերիկյան զորքերը «կգտնվեն տեղում և կօգնեն կառավարել երկիրը»։

«Ոչ, եթե փոխնախագահն անի այն, ինչ մենք ուզում ենք, դրա կարիքը չի լինի»,– ասել է Թրամփը։

«Մենք շատ անգամներ ենք խոսել նրա հետ, և նա հասկանում է։ Նա հասկանում է»,– հավելել է ԱՄՆ նախագահը։

Մինչդեռ Ռոդրիգեսն իր ուղերձում հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոն երկրի միակ նախագահն է։ Նա ընդգծել է, որ վենեսուելացիները չեն լինի «ոչ մեկի ստրուկը և ոչ մեկի գաղութը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի Գերագույն դատարանը Ռոդրիգեսին նշանակել է երկրի նախագահի պաշտոնակատար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031