Բաժիններ՝

Թրամփը 2025 թվականի վերջին Մադուրոյին առաջարկել է հեռանալ պաշտոնից և գնալ Թուրքիա

2025 թվականի վերջին ԱՄՆ-ն Նիկոլաս Մադուրոյին առաջարկել էր ինքնակամ լքել Վենեսուելայի նախագահի պաշտոնը ևմեկնել Թուրքիա։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին, փոխանցում է rbc.ru-ն։

Պարբերականի զրուցակիցներից մեկը՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հայտարարել է, որ Մադուրոյի՝ Թուրքիա մեկնելը կարող էր դառնալ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին առաջարկված գործարքի մի մասը։ Սակայն «պարոն Մադուրոն կտրականապես մերժել է այդ ծրագիրը»,-հավելել Է պաշտոնյան։

Դեկտեմբերի 23-ին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի համար ավելի խելամիտ կլիներ ինքնակամ հրաժարական տալ: «Դա կախված է նրանից, թե ինչ է նա ուզում անել։ Կարծում եմ, որ նրա կողմից խելամիտ կլիներ այդպես (ինքնուրույն հեռանալ) անել»,-ասել է այն ժամանակ Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս