Բաժիններ՝

Թուրքիան մեկնաբանել է Վենեսուելայի իրադարձությունները

Թուրքիայի ԱԳՆ-ն Վենեսուելայի շուրջ վերջին իրադարձությունների առիթով հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Վենեսուելայի կայունությանը, խաղաղությանը և ժողովրդի բարեկեցությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, որպեսզի ներկայիս իրավիճակը չհանգեցնի բացասական հետևանքների տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։

Թուրքիան պատրաստ է ցանկացած կառուցողական ներդրում ունենալ Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման գործում՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Մեր դեսպանատունը Կարակասում շարունակում է անխափան կապ և անհրաժեշտ համակարգում ապահովել երկրում գտնվող թուրք քաղաքացիների հետ», – նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031