Մադուրոն այլևս նախագահ չէ, անցումային շրջանում ԱՄՆ-ն կստանձնի Վենեսուելայի կառավարումը․ Թրամփ

Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ իրականացվող «նարկոահաբեկչության» համար․ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«ԱՄՆ ուժերն այս պահին գտնվում են Վենեսելայում, և այնտեղ կլինեն այնքան, մինչև հնարավոր դառնա անվտանգ, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն իրականացումը»,- ասել է Թրամփն՝ ընդգծելով, որ անցումային շրջանում ԱՄՆ-ն ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։

Նա նաև ասել է, որ Կարաքասում իրականացված ԱՄՆ ռազմական գործողությունը աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

«Մադուրոյի իշխանությունն ավարտվել է, նա այլևս նախագահ չէ։ Վենեսուելայի ժողովրդին մենք  կդարձնենք հարուստ, անկախ և անվտանգ»,- ավելացրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս