ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անթույլատրելի և ամոթալի է համարել հումանիտար բեռի պարունակության վերաբերյալ նվաստացուցիչ հրապարակումները՝ ասելով, որ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
Նախարարը նշել է, որ տնտեսական կայունության հասնելու նպատակով նախևառաջ ԵԱՏՄ երկրները մտադիր են օգտագործել Հյուսիս–Հարավ, Չինաստան–Արևմտյան Եվրոպա տրանսպորտային միջանցքների ներուժը և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։
Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։
Շառլ Միշելի գրասենյակում կրկնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորությունը՝ նախկին համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն, նաև շեշտել են «մատակարարումների այլ ուղիների օգտակարությունը»։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։
Օրերս G20-ի գագաթնաժողովին հայտարարված «Մերձավորարևելյան միջանցքի» նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի տրանսպորտային գեոռազմավարության համար՝ հաշվի առնելով նախագծի լոգիստիկան։
Ամենակարևորը ոչ թե ստորագրություններն են, այլ դրանց հետևում կանգնած մարդիկ. Մարիա Զախարովա
Ադրբեջանը ՌԴ տարածքային ամբողջականությանը պետք է վերաբերվի այնպես, ինչպես ակնկալում է, որ Ռուսաստանը պիտի վերաբերվի իր տարածքային ամբողջականությանը. Զախարովա
Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին:
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Հայաստանի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ ՝ նրան բողոքի նոտա է հղվել Երևանի մի շարք ոչ բարեկամական գործողությունների հետ կապված, որոնց թվում է նաև Հռոմի կանոնադրության վավերացումը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինից հետո մեկնաբանել է հայտարարությունները, թե իբր Հայաստանում 3000 վագներականներ կան, որոնք նպատակ ունեն իրականացնել հեղաշրջում:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլեւ վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր, օգնության է հասել ամենադժվար պահերին, աջակցել է»:
Ադրբեջանի նման գործելակերպը մեզ՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներիս, հուշում է, որ անցած 30 տարիների ընթացքում ադրբեջանական հասարակության մեջ հայատյացությունը միայն աճել է։
Պետդեպարտամենտի խոսնակը չի պատասխանել հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին «մեղադրում այն ամենի մեջ, ինչ կատարվում է տվյալ պահին տարածաշրջանում»:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան, մինչ Կիմ Չեն Ընը Ռուսաստանում է, ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք, ըստ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության, թռել են 650 կմ և ընկել Ճապոնական ծովում։
Շվեդական «Dagens Nyheter» թերթը Թուրքիայի վերաբերյալ հարցում է անցկացրել Շվեդիայի բնակչության շրջանում: Պարբերականը հետաքրքրվել է, թե ինչպես է Շվեդիայի բնակչութունը վերաբերվում Թուրքիայի եվրաանդամակցությանը: Հարցվածների 60%-ը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 7%-ն այն համարել է լավ գաղափար:
Շվեդիայի կառավարությունը հաստատել է, որ առաջարկել է զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնել ավելի քան 27 մլրդ կրոնով (մոտ 2,4 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:
Նիկոլ Փաշինյանը լեզվական հերթական «սայթաքումն» է թույլ տվել. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար՝ Հայաաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Ադրբեջանը՝ Հայաստանի 28.000…»:
Այպիսով, Վլադիմիր Պուտինի պնդումը, թե Հայաստանն է մերժել իրենց ներկայացրած կարգավորման տարբերակները, չի համապատասխանում իրականությանը։
«Պատերազմ չլինելու համար պետք է կոնկրետ պատրաստվել պատերազմին, ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահելուն, հետո ասել՝ բայց մենք ի՞նչ կարող էինք անել: Պատերազմին պատրաստվելու փոխարեն՝ զբաղվել ամեն ինչով, հետո ասել՝ դե, մենք ոչինչ չկարողացանք անել: Պարզ է, որ պատերազմի համար պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, կոնկրետ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են պատրաստվել պատերազմի: Եթե իրենք փորձեն խուսափել պատերազմից, ապա իրենց արած գործողությունների 90 տոկոսը չէին անի»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
Գերմանական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հաստատել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ին տրամադրվելու է Բունդեսմարինայի հրամանատարության շտաբ Ռոստոկում՝ որպես Բալթիկ ծովի տարածաշրջանում գործող շտաբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև շփման գծում հակամարտության սրումն ամսվա սկզբից նոր թափ է հավաքում։
Հարցն ընթացակարգով քննարկվել է խորհրդարանի ոլորտային տնտեսության և քաղաքականության հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին նախքան հարցը քվեարկության դնելն ասել է՝ պետությունը դիրքորոշում ունի, որ պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այդ պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են լինելու մեր երկրի տնտեսությանը վնասելուն և ազդելու են մեր երկրի քաղաքացիների վրա։
Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի գործընթացի շրջանակում Ներկայացուցիչների պալատի նախագահի հայտարարած հետաքննության առթիվ ասել է, որ Մաքքարթին չունի ապացույցներ և աջակցություն հանրապետականների կողմից, և տեղի ունեցածն անվանել է ծայրահեղ քաղաքականություն ամենավատ տարբերակով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության թվիթերյան(X) էջից։
Լիբիական Դեռնա քաղաքում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակաշրջանում ապաքինվել է 4509 մարդ՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 23,4 %-ով ավելի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։