Դոնալդ Թրամփը ցույց է տվել Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը ջոկատայինների կողմից նրա ձերբակալությունից հետո և պատմել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել Վենեսուելայի գերեվարված ղեկավար Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը ջոկատայինների կողմից նրա ձերբակալությունից հետո:

Լուսանկարը հայտնվել է truth Social հարթակում։ Լուսանկարում Մադուրոն պատկերված է սեւ ակնակապով եւ պաշտպանիչ ականջակալներով: Նրա ձեռքերը կապված են ձեռնաշղթաներով:

Նա պատմել է գերեվարման մի քանի մանրամասներ. «Նա գտնվում էր մի տան մեջ, որն ավելի շուտ ամրոց էր հիշեցնում, քան սովորական կացարան։ Այնտեղ պողպատե դռներ էին և այսպես կոչված պաշտպանված գոտի՝ տարածք, որն ամբողջությամբ շրջապատված էր ամուր պողպատով։ Նա չհասցրեց հասնել այդտեղ և փակվել. այնքան արագ հասան նրան, որ պարզապես չհասցրեց դա անել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031