Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը։ Վերջինս հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը միջամտություն է մեր երկրում ընթացող դատական գործընթացներին»։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը 1992-1993 թվականներին Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանն է։
Բրիտանական «Middle East Eye» լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Չինաստանը և Հնդկաստանը վետո են դրել Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցության դիմումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները հուլիսի 8-ին կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը։
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում։
Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում տարածվող բոլոր հայտարարությունները, տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են, որոնք դեռ ամբողջությամբ տեսանելի չեն։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում այս հայտարարություններից ու տեղեկություններից, թե Երևանի ու Բաքվի միջև կոնսենսուսի շուրջ որոշակի փոխըմբռնում կա։
Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով
Ռուս Ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այս մասին НСН-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Բրիտանական BAE Systems ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Eurofighter Typhoon կործանիչների արտադրությունը՝ պատվերների բացակայության պատճառով:
Գերմանիան նույնպես ցանկանում է օգտվել դրանից, սակայն ԵՄ խորհուրդը դեռևս որոշում չի կայացրել. Բեռլինը պետք է ամսվա վերջին ներկայացնի միջնաժամկետ բյուջետային բարեփոխումների ծրագիր, իսկ դրա դիմումի վերաբերյալ քվեարկությունը սպասվում է սեպտեմբերին։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հուլիսի 8-ին Դոհայում վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պաղեստինյան մի աղբյուրի:
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Բուլղարիայի՝ եվրոյի գոտուն միանալուն
Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։
Ֆոն դեր Լեյենը նաև մեղադրել է Պեկինին «գլոբալ շուկաները սուբսիդավորված ավելցուկային հզորությամբ ողողելու» մեջ, ինչը, նրա խոսքով, խեղդում է միջազգային մրցակցությունը։
Ըստ Անդրեյ Սիբիհայի՝ ոչ բարեկամ երկրների շարքին Ռուսաստանից բացի կդասվեն, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Բելառուսը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի էին ունեցել մայիսի 26-ին և հունիսի 2-ին Ստամբուլում։
Որպես նախազգուշական քայլ՝ օդանավի առաքելությունը չեղարկվել է։
Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում նախագծերի տարածումը «դուրս է մղում էներգիայի մատչելի, հուսալի և կարգավորվող ներքին աղբյուրները», ինչպես նաև «խաթարում է էլեկտրական ցանցի գործունեությունը»:
Վի Սոն Լակը հայտարարել է, որ հարավկորեական կողմը հույս ունի շուտով անցկացնել երկկողմ գագաթնաժողով, որտեղ հնարավոր կլինի հասնել «փոխշահավետ արդյունքների բոլոր հրատապ հարցերի շուրջ»:
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն էլ լրագրողներին հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։
Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային, որը գտնվում է Կատարում։ Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության եկան հրադադարի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունիսի 24-ից։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։
Հեղեղումներից չորս օր անց աղետի գոտում ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը սկսել է նվազել։
Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։