Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են անցկացնում էլեկտրաէներգիայի վերգետնյա տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարը։
Ուկրաինական ուժերը տարեսկզբից Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանագծում իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Ռուսաստանի կողմից գրավված 26 բնակավայր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այս մասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով TACC գործակալությանը։
Մոսկվան չի մոռացել, որ հայ քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Վլադիմիր Զելենսկիին, երբ նա Երևանից սպառնաց հարձակվել մայիսի 9-ի շքերթի վրա․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
ԵՄ-ը հրապարակել է «2025 թվականի մարդու իրավունքները և ժողովրդավարությունն աշխարհում» զեկույցը։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ գիշերը Նովոռոսիյսկին հասցված հարվածների հետևանքով վնասվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավ։
Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։
Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։
Մոտ 1200 մարդ է տարհանվել ճամբարային հանգստավայրից՝ Ֆրանսիայի հյուսիսում ափամերձ գոտու մոտ բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Չավի Էռնանդեսը նշանակվել է Նիդերլանդների ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Նիդերլանդների Թագավորական ֆուտբոլային միությունը։
«Պուտինը կկանգնեցնի պատերազմը, մենք պլան ունենք։ Ուկրաինան միջազգային գործընկերներիհետ համատեղ մշակել է ռազմական գործողությունների ավարտի հստակ պլան: Այս արդյունքինհասնելու համար ուկրաինական զինվորականները պետք է ամուր պահեն ճակատը, իսկռազմական գործողությունները պետք է տեղափոխվեն Ռուսաստանի տարածք»։
«Հստակեցնենք. ՄՔԴ-ի այս ապօրինի իշխանազավթման համար որևէ իրավական հիմք չկա. այս դատարանը փորձում է իր իրավասությունը տարածել ամենուր, որտեղ միայն հնարավոր է: Operation Southern Spear գործողության շրջանակում մեր քայլերը լիովին համապատասխանում են զինված հակամարտությունների իրավունքի նորմերին։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել «Հըզբոլլահի» զինաթափման վերահսկման մեխանիզմի ստեղծմանը։ Դրանում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ֆինանսական տարվա առաջին տասը ամիսների ընթացքում դեֆիցիտը մոտեցել է 1,8 տրիլիոն դոլարի և արդեն գերազանցել ամբողջ 2025 թվականի ցուցանիշը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կթողնի զբաղեցրածպաշտոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում։
Արկտիկայում սառույցների հալչելը նոր առևտրային ուղիների համար երկրաքաղաքական պայքար է հրահրում, արձանագրում է հրատարակության խմբագրական կոլեգիան։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 13-14-ը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Թուրքիա-Եգիպտոս համատեղ պլանավորման խմբի (JPG) երկրորդ հանդիպմանը։ Այցի ընթացքում Ֆիդանը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և արտգործնախարար Բադր Աբդելատիի հետ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թռիչքն իրականացվել է «Air Force One» ինքնաթիռով։ Ամերիկյան լրատվամիջոցները շեշտում են, որ նման գործողության են դիմել Թրամփի դեմ ուղղված «հավաստի» իրանական սպառնալիքի պատճառով։ Նմանատիպ գործողություն ժամանակին իրականացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար։
Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Հունական մամուլը, մասնավորապես «PhileNews»-ը, ուշադրություն է հրավիրել Թուրքիայի հետ ընթացող «անտեսանելի պատերազմին»՝ խոստովանելով, որ Անկարայի ռազմածովային հզորության աճը ստիպում է Աթենքին հիմնովին վերանայել իր պաշտպանական ծրագրերը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, սակայն, նրա կարծիքով, ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո, հաղորդում է Укринформ-ը։
Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվում է նավթավերամշակման գործարանի, լողափի կամ ուսումնական հաստատությունների վրա, որպեսզի ստիպի Պուտինին արձագանքել բռնությամբ և հրապարակավ գնալ էսկալացիայի, կարծում է Թաքեր Կարլսոնը։
Կոլումբիական սուրճի արտահանումը «գործնականում կասեցվել» է՝ երկրում օրեր առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո․ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սուրճ արտահանողների ազգային ասոցիացիայի (Asoexport) ղեկավար Գուստավո Գոմեսին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նեթանյահուի ցեղասպանական կառավարությանը» մեղադրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյանափին և Արևելյան Երուսաղեմում անօրինական գործողությունները շարունակելու մեջ, հաղորդում է Anadolu.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է:
Թուրքիայի գանձապետարանն իրականացրել է ներքին պետական պարտքի տեղաբաշխման հերթական աճուրդները, որոնց արդյունքում արձանագրվել են ռեկորդային բարձր տոկոսադրույքներ։
Անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքը վիրուսային է դարձել. գրում է POLITICO-ն:
Թրամփի վարչակազմը շարունակում է պատերազմն Իրանի դեմ, մինչդեռ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան՝ հարձակվում է Պարսից ծոցում և նրա սահմաններից դուրս գտնվող ամերիկյան օբյեկտների վրա: Հուլիսին և, հավանաբար, օգոստոսի սկզբին իրանական ուժերը կամ նրանց հետ կապված խմբավորումները գնդակոծել են Իրաքի հյուսիսում քուրդ ընդդիմադիրների ջոկատների բազաները: