Ուկրաինական անօդաչուների՝ Մոսկվայի ուղղությամբ իրականացրած հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորն է եղել։
Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
Առաջինը՝ հայ–հնդկական պաշտպանական համագործակցության նոր մակարդակն է։ Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտությունների, նորարարության և համատեղ արտադրության հուշագիր, իսկ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:
Պսկովի քաղաքային դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին, որը մեղադրվում է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու, ինչպես նաև բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, դատապարտել է 11 տարի 1 ամիս ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել հունական Skiros լցանավը։
Երկուշաբթի երեկոյից մինչև երեքշաբթի Մոսկվայի ժամանակով 05:00-ն դեպի Մոսկվա ուղղությամբ թռչել է 620 ԱԹՍ, որոնցից 180-ը ոչնչացվել են Մոսկվայի շրջանում։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի պատրաստվում երկարաձգել Թեհրանի հետ բանակցությունների համար նախատեսված և արդեն ավարտված ժամկետը։
Հորմուզի նեղուցում նավը գնդակոծության է ենթարկվել, անձնակազմի մեկ անդամ զոհվել է, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների կոորդինացման կենտրոնը (UKMTO), հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հռչակելը «հիանալի գաղափար» է՝ նշելով, որ, իր պնդմամբ, ռազմավարական ջրային ճանապարհն արդեն գտնվում է ԱՄՆ վերահսկողության ներքո։
ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալիս խոցել են չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործընթացը կարող է մեկնարկել առաջիկա 30 օրվա ընթացքում, իսկ թունելների մի մասի վերացման աշխատանքները՝ մոտակա 60–90 օրվա ընթացքում։
Economist/YouGov-ի վերջին հարցման համաձայն՝ Թրամփի հավանության վարկանիշնիջել է մինչև 33%-ի, ինչը նոր նվազագույն ցուցանիշ է նրա նախագահական երկու ժամկետների ընթացքում:
Թուրքիան առայժմ չի կարողանում ստանալ ամերիկյան F-35 կործանիչները՝ ռուսական Ս-400 համակարգերի պատճառով, իսկ ЗРК -ի (զենիթահրթիռային համակարգի) վաճառքի շուրջ այլ երկրի հետ ընթացող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի արծաթե ոսկրածայր (թանաքով) գրիչը աճուրդում վաճառվել է 361,7 հազար դոլարով, հայտնում է The Straits Times-ը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Իտալիայի կառավարությունը որևէ փաստ չի հայտնաբերել, որը կվկայեր Հռոմի մոտ գտնվող ռազմամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի առնչության մասին, հայտնել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն:
ԱԲ-ն ողողել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրինագծերով, սակայն դրանցից շատերը պարունակում են իրավական սխալներ, օրենսդրությանը հղումների սխալներ, ինչպես նաև չափազանց աղոտ կամ ծավալուն ձևակերպումներ:
Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հաղորդում է Fars-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցը՝ հղում անելով ԿԴՀ Հանրային առողջապահության ինստիտուտին:
Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը. ԹՊԿ գլխավոր քարտուղարը Ստամբուլում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին հայտնել է, որ Ճապոնիան կարող է դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի հետ ունեցած պատմական լեզվական կապերը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է այս լուրերին, նա շեշտել է, որ նման քայլը լրջորեն կխարխլի Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա փոխադարձ վստահությունը։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։
2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Իրաքից Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նոր նավթամուղի կառուցման նախագիծը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցից, կպահանջի առնվազն չորս տարի և կարժենա 15 միլիարդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Al Jazeera» հեռուստաալիքին, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է «F-35» ինքնաթիռների մասին հարցին։
Իսրայելը չի պատրաստվում դուրս բերել իր ուժերը Գազայից և թույլ տալ անկլավի վերականգնումը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Դրա մասին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ամերիկացի էմիսար Ջարեդ Քուշներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
«Անձնական և ընտանիքի տվյալների գռեհիկ շահագործում է տեղի ունենում։ Տեսե՛ք, Էմմա Ծառուկյանը բարոյական մարդ է, հեղինակավոր ընտանիքի զավակ, որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում։ Այս գործով նա ընդհանրապես սուբյեկտություն չունի՝ ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ, ո՛չ էլ տուժող։ Դուք վերցնում և ներառում եք նրա անունը՝ ընդ որում, մտածված ձևակերպումներով, մարդու բարոյական հեղինակության շահարկման դաշտ ստեղծելով»։