Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ-ի դերը միջազգային հանրության խաղաղության և կայունության ապահովման գործում կարևոր է մնում՝ չնայած ամերիկյան արտաքին քաղաքականության տարբեր գնահատականներին: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին։

Խորհրդարանի վերին պալատում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հարցրել են, թե ինչու Տոկիոն հստակ դիրքորոշում չի հայտնել ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես՝ Վենեսուելայի, Կուբայի կամ Իրանի վերաբերյալ։

«Մենք հասկանում ենք, որ կան ամերիկյան արտաքին քաղաքականության տարբեր գնահատականներ, բայց ԱՄՆ-ի դերը միջազգային հանրության խաղաղության և կայունության ապահովման գործում կարևոր է մնում»,- ի պատասխան ընդգծել է նա։

Վարչապետը հավելել է, որ Տոկիոն ողջունում է ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում, մասնավորապես՝ Գազայի իրավիճակի կարգավորման գործում: Նա նաև հայտարարել է, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի առաջնորդները նախատեսում են վերահաստատել իրենց հանձնառությունը ռազմավարական համագործակցությանը մարտ ամսին կայանալիք հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728