ԱՄՆ-ն թույլ չի տալիս Վենեսուելային վճարել Մադուրոյի դատական ​​ծախսերը

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) թույլ չի տալիս Վենեսուելայի կառավարությանը վճարել ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դատական ​​ծախսերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիմնվելով դատական ​​փաստաթղթերի վրա։

«Վենեսուելայի օրենսդրության և ավանդույթի համաձայն՝ նախագահի և առաջին տիկնոջ ծախսերը հոգում է Վենեսուելայի կառավարությունը: Համապատասխանաբար, դիմումներում (OFAC-ին – խմբ.) հատուկ հարցում էր ներկայացվել՝ համապատասխան հաճախորդների շահերը պաշտպանելու թույլտվություն ստանալու և նրանց իրավաբանական ներկայացուցիչներին Վենեսուելայի կառավարությունից միջոցներ հատկացնելու համար»,- գրել է Մադուրոյի փաստաբան Բարի Փոլաքը:

Ըստ Փոլաքի՝ 2026 թվականի հունվարի 9-ին OFAC-ը հաստատել, ապա մոտ երեք ժամ անց, առանց որևէ բացատրության, փոփոխել է պարոն Մադուրոյին վերաբերող լիազորագիրը։ «Փոփոխված լիազորագիրը թույլ չի տալիս Վենեսուելայի կառավարությունից իրավական պաշտպանության համար միջոցներ ստանալ»,- եզրափակել է Մադուրոյի փաստաբանը:

Նա նաև նշել է, որ Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի վերաբերյալ թույլտվությունը մնացել է անփոփոխ, և Կարակասը կարող է վճարել նրա դատական ​​ծախսերը։

Տեսանյութեր

Լրահոս