Բաժիններ՝

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը մասնակցի սպառազինությունների վերահսկման համաձայնագրին

Միացյալ Նահանգները շարունակում է կարծել, որ Չինաստանը պետք է միանա սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահը խորապես համոզված է, որ որպեսզի ցանկացած համաձայնագիր, այդ թվում՝ միջուկայինը, 21-րդ դարում օրինական լինի, ապա դրան պետք է մասնակցի երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը», – ասել է Ռուբիոն։

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ չնայած Պեկինի հայտարարություններին, որ իրենք միջուկային զենքի արտադրության հարցում զգալիորեն հետ են մնում ԱՄՆ-ից և Ռուսաստանից, իրենք ունեն «ներուժ բաց թողածը լրացնելու համար, և իրենք արդեն դեպի դրան տանող ուղու վրա են»։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի պնդել, որպեսզի Չինաստանը մասնակցի սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։

«Ամբողջ աշխարհի համար լավ կլինի, եթե մենք կարողանանք նման համաձայնագրի հասնել», – եզրափակել է Ռուբիոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պլանավորում է այս շաբաթ Ժնևում իր չինացի գործընկերների հետ բանակցություններ վարել միջուկային զենքի նկատմամբ վերահսկողության շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728