Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ:
Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, անհրաժեշտ է լուրջ խոսակցություն միջազգային հարցերի, այդ թվում ՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու առթիվ։ Դա լուրջ առաջ քայլ է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ ստորագրումը։ Եվրամիությունը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կապակցվածության մեջ և ամբողջ տարածաշրջանն ավելի մոտեցնել միմյանց և մեր Միությանը։
Այս բանակցություններին ևս թուրքական պատվիրակությունը ներկա է գտնվելու։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է բանակցությունների անցկացման վայր։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Մասնագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը կբերի ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառության բազմապատկման, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին:
Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի խոսնակը նշել է, որ Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է՝ ընդգծելով դեղորայքի պակասի պատճառով բժշկական ծառայություններ մատուցելու իրենց անկարողությունը։
Սա 15 տարվա ընթացքում առաջին նման հանդիպումն է երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։
Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են»:
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ասաց՝ ոչ կրթություն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապես…
Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը կարծում է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
Կալլասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկիի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբահչե պալատում։
Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։
Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Ըստ իս՝ նախագահը սիրիացի ժողովրդին և Սիրիայի ժամանակավոր իշխանություններին հիանալի հնարավորություն է ընձեռում՝ վերականգնելու կեսդարյա բռնապետական կառավարումից հետո լավ պատեհություն», -նշել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի թեկնածու Ջոել Ռեյբըրնը։
Տունը, որտեղ Սթարմերն ապրել է մոտ 20 տարի՝ մինչ Դաունինգ սթրիթում գտնվող իր պաշտոնական նստավայր տեղափոխվելը, գտնվում է Լոնդոնի հյուսիսում՝ Քաունթես Ռոուդում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ վարչապետն այժմ իր տունը 2.6 միլիոն դոլարով վարձակալության է տրամադրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի ներկայացուցիչն է գլոբալ խաղաղ բանակցություններում ամբողջ աշխարհում, Սպիտակ տանը Breitbart News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերը կընդլայնվեն։
Վաշինգտոնը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ Այս մասին այսօր Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Հնդկաստանի դատարանների կողմից կայացված որոշման համաձայն՝ արգելվել է մուտքը «TRT Word»-ի X սոցիալական մեդիա հարթակ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն է։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին կրկնում է Փաշինյանի սխալը՝ Ուկրաինայի համար ճանապարհ բացելով նվաստացուցիչ պարտության համար. Սուրեն Սուրենյանց
Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր: