ԱՄՆ-ն Իրանի դեմ պատրաստվում է միջուկային հարվածի. Մոհամադ Սաֆա
ՄԱԿ-ի դեսպան Մոհամադ Սաֆան հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «միջուկային հարված» Իրանին և մարտի 30-ին հրաժարական տվեց ՄԱԿ-ում իր պաշտոնից։
«Մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը։ Նրանք պլանավորում են միջուկային զենքով ոչնչացնել 10 միլիոն սովորական մարդկանց, ովքեր ունեն աշխատանք և երազանքներ»։
ՄԱԿ-ի նախկին դիվանագետ Մոհամադ Սաֆան հրաժարական տվեց՝ բացահայտելու ՄԱԿ-ում Թեհրանի դեմ միջուկային զենքի կիրառման նախապատրաստությունների վերաբերյալ քննարկումները։ Նրա խոսքով՝ սա քննարկվել է այնպես, կարծես դա անխուսափելի լիներ։
Նա կոչ արեց ուշադրություն դարձնել «միջուկային ձմռան» հետևանքներին և ուսումնասիրել այն հետևանքները, որոնք սպասում են աշխարհին նույնիսկ մեկ միջուկային մարտագլխիկի պայթյունից։
Մոհամադի հրաժարականը նաև դիտվում է որպես նախազգուշացում ՄԱԿ-ին։



