Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինայի համար 1,5 միլիարդ եվրոյի ռազմական ներդրումների ծրագիրը

Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինային զենք մատակարարելու և նրա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար 1,5 միլիարդ եվրոյի չափով ռազմական ներդրումների ծրագիրը։

Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովն ընդունել է 1,5 միլիարդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ Եվրոպական ռազմաարդյունաբերական ծրագրի շրջանակներում եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացման ու արդիականացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Այս գումարից 700 միլիոն եվրոն կհատկացվի Ուկրաինային՝ աջակցելու անօդաչուների, հրթիռների դեմ պայքարի համակարգերի և զինամթերքի գնմանը, իսկ 260 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանը։ Ծրագրի իրագործումը պետք է սկսվի մարտի 31-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031