Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Քիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ. այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։

«Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ», – ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։

Նա հայտարարել է, որ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031