Բաժիններ՝

Հայֆայի նավահանգստում հրդեհ է բռնկվել լցանավին հասցված հարվածից հետո

Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի նավահանգստում հրդեհ է բռնկվել հրթիռային գրոհի հետևանքով: Այս մասին հաղորդել է The Times of Israel-ը։

Իսրայելի փրկարարական ծառայության վարչությունում հայտարարել են, որ նավահանգստում գտնվող լցանավը ենթարկվել է ուղիղ հարվածի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել լցանավում և արդյունաբերական շինություններից մեկում։ Հրշեջները փորձում են կանխել կրակի հետագա տարածումը։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ գրոհը վնաս չի հասցրել արտադրական օբյեկտներին, չի ազդել վառելիքի մատակարարումների վրա։ Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հավելել է, որ այս միջադեպի պատճառով վնասակար նյութերի արտահոսքի սպառնալիք չկա։

Իր հերթին «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Հայֆայի ռազմածովային ուժերի բազային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031