ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց Վաշինգտոնի. այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է AlJazeera-ին։
«Բոլորը գիտեն այդ փաստի մասին»,- ասել է նա՝ հերթական անգամ քննադատելով Հյուսիսատլանտյան դաշինքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ առաջին անգամ օրեր առաջ խստորեն քննադատել էր ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ին ու Իսրայելին «չօգնելու» համար։Թրամփն այդ համատեքստում ՆԱՏՕ-ի երկրներին «վախկոտներ» էր անվանել։




