Բաժիններ՝

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան ծրագիրը որակել է «անիրատեսական»

Հակամարտության կարգավորման շուրջ Իրանի ստացած ամերիկյան ծրագիրն անիրատեսական է: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այն հարցերը, որոնք մեզ ներկայացվել են, ցանկացած անվանմամբ, ինչպես 15, դրանից պակաս թե ավելի կետեր, անիրատեսական են և ոչ ռացիոնալ, և չափազանց մեծ պահանջներ են», – ասել է Բաղային, որի խոսքը հրապարակել է Իրանի կառավարության լրատվական հարթակը։

Նա հավելել է, որ Իրանի բոլոր ջանքերը ներկայում ուղղված են սեփական պաշտպանությանը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, որը Թեհրանում այժմ քննարկում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031