ԱՄՆ-ը և Վրաստանը քննարկել են Կովկասում անվտանգության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

«Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, դրանց թվում՝ Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը»,- փոխացնել են Պետքարտուղարությունից:

«Արդյունավետ հեռախոսազրույց եղավ Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերականգնման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության խթանմանը»,- այս մասին էլ տեղեկացրել է Կոբախիձեն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031