Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը

Իրանի հարևան երկրները պետք է ընդունեն ԱՄՆ-ի անկարողությունն՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և աջակցեն Թեհրանի դիրքորոշմանը, որը պնդում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային հղած ուղերձում։

«Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր: Մեր գործողություններն ուղղված են ագրեսոր թշնամիների դեմ, որոնք ոչ մի հարգանք չունեն արաբների կամ իրանցիների նկատմամբ և ոչ էլ կարող են որևէ անվտանգություն ապահովել», – գրել է նա X-ում։

Այդ առնչությամբ Արաղչին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է Իրանն արել ԱՄՆ-ի «ռազմաօդային հրամանատարության հետ»: Նա գրառմանը կցել է ԱՄՆ օդուժի խոցված ինքնաթիռի նկար։

Արաղչին հավելել է, որ «եկել է ժամանակը հեռացնելու ամերիկյան զորքերը տարածաշրջանից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031