Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի վրա; Այս մասին հայտնում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության։
«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Մաշհադի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը տեղափոխում էր մի քանի երկրների կողմից տրամադրված դեղորայք և բժշկական սարքավորումներ», – ասել է կազմակերպությունը, ըստ SNN-ի։
Կազմակերպությունը պահանջել է, որ միջազգային կազմակերպությունները հետաքննեն միջադեպը՝ առանց նշելու, թե երբ է այն տեղի ունեցել. հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։



