Եգիպտոսում զինյալ խմբավորման անդամներ են ձերբակալվել նախագահ աս-Սիսիի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ առնչվող «Հասմ» ահաբեկչական շարժման անդամների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետության ռեսուրսներին վնաս հասցնելու նպատակով ահաբեկչական գործողություններ պլանավորելու և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի դեմ մահափորձ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Asharq al-Awsat-ը։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալվածների թվում է «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից Մահմուդ Մուհամմադ Աբդ ալ-Ուանիսը մի քանի գործով, որոնցից առավել նշանակալից է 2022 թվականին նախագահական ինքնաթիռը թիրախավորելու փորձը։
Հարցաքննության ընթացքում ալ-Ուանիսը հաստատել է իր անմիջական մասնակցությունը երկրի բարձրագույն ղեկավարության դեմ ուղղված մի շարք ահաբեկչական ծրագրերի մշակմանը և համակարգմանը, ինչպես նաև բազմաթիվ ահաբեկչական հարձակումներում իր մասնակցությունը։
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հաստատել է իր «շարունակական հանձնառությունը՝ վճռականորեն դիմակայելու «Մուսուլման եղբայրների» և նրանց կողմնակիցների ծրագրերին, որոնք նպատակ ունեն խաթարել երկրի անվտանգությունն ու կայունությունը»։
«Մուսուլման եղբայրների» առաջնորդներից շատերը, այդ թվում՝ նրանց գերագույն առաջնորդ Մուհամմադ Բադիին, բանտարկված են Եգիպտոսում՝ 2013 թվականին իշխանությունից հեռանալուց հետո իրականացրած բռնությունների և սպանությունների մեղադրանքով։



