Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով. ՄԱԿ
Հորմուզի նեղուցով նավերի օրական տարանցումն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր նվազել է ավելի քան 95%-ով: Նման տվյալներ են բերված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:
«Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմալուծված է. տարանցիկ փոխադրումները կրճատվել են ավելի քան 95%-ով, ինչը հանգեցրել է էներգապաշարների և պարարտանյութերի մատակարարումների խախտումների», – նշվում է տեքստում:
Կազմակերպության տվյալներով՝ մարտի սկզբին նեղուցով օրական տարանցումը չի գերազանցել 10 նավը, մինչդեռ փետրվարի վերջին շաբաթում այն միջին հաշվով կազմել է 103:
Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի գինը կտրուկ աճել է։



