Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին
«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմաններն ու նկատառումները, այդ թվում՝
Պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում,
Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում,
Վերակառուցում,
Պատժամիջոցների վերացում։
Ավելի վաղ Թրամփը դժոխքով էր սպառանցել Իրանին՝ հայտարարելով, որ երեքշաբթի օրը երեկոյան ( Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան) ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։
Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։
Այս ընթացքում Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք Իրանը մերժել է՝ հիմնավորելով, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։



