Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով

Հունաստանում հեռարձակվող քաղաքական քննարկմների հաղորդման ընթացքում բուռն բանավեճ է ծագել Թուրքիայի թեմայով՝ ԱՄՆ-Իսրայե-Իրան լարվածության ֆոնին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաղորդավարը հայտարարել է, թե ընթացող զարգացումներից հետո հաջորդ հնարավոր թիրախը կարող է լինել Թուրքիան՝ նշելով, որ նման տեսակետներ հնչում են նաև Իսրայելում։

Սակայն հաղորդման հյուրը կտրուկ հակադարձել է՝ ընդգծելով, որ Իսրայելը չի ցանկանում բախման գնալ Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներն ու դիվանագետները նշում են, որ Թուրքիան «սովորական երկիր չէ» և ունի լուրջ ռազմական ներուժ։

Հաղորդավարն էլ պնդել է, թե իր աղբյուրներն Իսրայելում հակառակ տեսակետն են ներկայացնում և Թուրքիան դիտարկվում է որպես հնարավոր հաջորդ թիրախ։ Ի պատասխան՝ մեկնաբանը նշել է, որ Թուրքիան արդեն ապացուցել է իր ռազմական կարողությունները և չի կարող համեմատվել այլ տարածաշրջանային ուժերի հետ։

Բանավեճը սրվել է այն պահին, երբ հաղորդավարը մեղադրել է հյուրին Թուրքիայի օգտին քարոզչություն անելու մեջ՝ նշելով, որ նա ներկայացնում է Անկարայի ուժի մասին միակողմանի պատկերացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930