Թեհրանը մերժել է տարածաշրջանային միջնորդների կողմից հրադադարի վերջին առաջարկը

Իրանը մերժել է տարածաշրջանային միջնորդ երկրների՝ Պակիստանի, Թուրքիայի ու Եգիպտոսի կողմից հրադադարի վերջին առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալությունը։Իրանական կողմն իր պատասխանն ԱՄՆ-ին փոխանցել է Պակիստանի միջոցով, որը գլխավոր միջնորդ է։

«Մենք պարզապես չենք ընդունի հրադադարը։ Մենք ընդունում ենք պատերազմի ավարտը միայն այն երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի», – ասել է Կահիրեում Իրանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդուսի Փուրը։

Պատասխանը տրվել է նախագահ Թրամփի կողմից Իրանի էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտները ռմբակոծելու վերջնաժամկետից առաջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930