Բրյուսելը Թրամփին զգուշացրել է զերծ մնալ Իրանի էլեկտրակայաններին հարվածելուց. ԶԼՄ

Եվրամիության ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ նա զերծ մնա իրանական էլեկտրակայաններին հարվածելուց։ Այս մասին գրում է Politico-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ նման ռմբակոծությունները Եվրամիությունը կհամարի անօրինական, իսկ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը:

«Քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես էներգետիկ օբյեկտներին ցանկացած հարված հասցնելն անօրինական է և անընդունելի», – հայտարարել են Բրյուսելում:

Կոշտան նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Իսրայելի, ԱՄԷ-ի ու Պակիստանի ղեկավարների հետ՝ կողմերին կոչ անելով ապաէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930