Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
Վաշինգտոնը դուրս է թողել Թուրքիային F-35 վերջին կործանիչների մատակարարման ծրագրից: Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծում մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
ԱԳ նախարարը հավելել է նաև, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում։
Հարցին, թե ինչ կցանկանար փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ, ո՞րն է բացակայող բաղադրիչը, Միրզոյանը պատասխանել է, որ բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։
Ամսագիրը նաև գրում է, որ Գերմանիայի զինված ուժերն ուսումնասիրում են ծովային միջանցք ստեղծելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե դաշնակիցներից համապատասխան հարցում ստացվի։
Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ Եմենի մոտ եղած ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի փորձեր արել է միջնորդելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։
Հարցին, թե Հայաստանը որ հարթակն է համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար, Միրզոյանը պատասխանել է, որ բոլոր հարթակները։
Նախարարը հիշեցրել է, որ երկու երկրները նշանակել են հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարական մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին։
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում՝ Եվրամիությանը անդամակցության գաղափարը։
«Հնարավոր է ներել վախկոտին, բայց ներել դավաճանին, դա անընդունելի է։ Այն, ինչ արվում է այսօր, դա դավաճանություն է։ Դավաճանին ներե՞լ. դա չեմ հասկանում։ Արցախի հանձնումը, այո՛, դավաճանություն է, մի՞թե զրոյական կետից սկսելն ու Արցախն Ադրբեջան դարձնելը դավաճանություն չէ»,- ասաց Բեկ-Գասպարենցը՝ շեշտելով, որ Արցախը հանձնելուց հետո հիմա թիրախավորել են սփյուռքը և հայ եկեղեցին, ընդհանուր՝ Հայաստանը։
Ֆրանսիան նախատեսում է, որ իր սպառազինությունների որոշ արտադրողներ արտադրեն շատ անհրաժեշտ ռազմական տեխնիկա անմիջապես Ուկրաինայի տարածքում՝ օգնելու երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնունի հայտարարությունը:
«Մի՛ մոռացեք, բայց ռուս սահմանապահները միայն «Զվարթնոց» օդանավակայանում չեն. նրանք հայ-թուրքական սահմանին են, Սյունիքում և Հայաստանի այլ տարածքներում, հետևապես՝ իշխանության կողմից արված այս հայտարարությունները ես ընդունում եմ՝ որպես Արևմուտքին տրվող նշան, թե պատրաստ են քայլ կատարելուն։ Իրականում քայլ չեն կատարում, իրենք ընդամենը վարում են ժամանակ ձգելու քաղաքականություն»։
Մարտի 7-ին ռուսական դրոշով ռազմածովային ASSIA նավ է հայտնվել Բաթումիի նավամատույցների մոտ, փոխանցում է radiotavisupleba լրատվականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում, Հարավային Կովկասում բազմիցս քննարկման թեմա է եղել, և Իրանը կտրուկ բացասական մոտեցում ունի դրա հետ կապված, քանի որ միջազգային խաղաղապահ ուժերում, բնական է, ներառված են լինելու արևմտյան տերությունների ռազմական միավորումները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլ պետություններ, ինչպես նաև՝ Թուրքիան է հավակնում, որ իր ռազմական միավորումները ներառված լինեն նման խաղաղապահ ուժերում:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայկական հարցերն արդեն ամուր ներթափանցել են թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգ Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի ազդեցությունների տատանման հետևանքով, ինչը Ղարաբաղյան վերջին տարիների զարգացումների ու ՀՀ արևմտյան նկրտումների հետևանքն է։
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում
Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ արհմիությունների կոչով համազգային գործադուլ է տեղի ունենում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստին»:
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, որի շրջանակում կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Այս մասին ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նախապես չհայտարարված այց է կատարել Կիև: X-ի իր էջում գրել է նախարարը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:
Եվրահանձնաժողովը հայտարարել է ծովային հումանիտար միջանցքի բացման մասին՝ Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:
Մոսկվայի կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակում վերանորոգվել են ականավոր կանանց անուններով կոչվող փողոցների 3 տուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրամիությունը 15 տարուց ավելի է ֆինանսավորում է Աբխազիայի բնակչությանն աջակցելու կարևոր ծրագրեր»,- JAM news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ։ ԱՄՆ-ի հնչեցրած նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը, հայտնում է Կրեմլի կայքը։