«Մոսկվան դեմ չէ Արևելյան Գութայից «ան Նուսրայի» զինյալների դուրսբերմանը». Լավրով
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը: Փետրվարի 28-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Մենք պատրաստ ենք ամենատարբեր հանգուցալուծումների:
Կիրառել ենք ընտանիքներով զնյալների կամավոր դուրսբերման մեթոդը, երբ լուծվում էր Արեւելյան Հալեպի ազատագրման խնդիրը,- ասել է նա:- Պատրաստ կլինենք քննարկելու ամեն մի տարբերակ, որը թույլ կտա չեզոքացնել ահաբեկիչներին, դադարեցնել նրանց գործունեությունը: Եթե նրանց կարելի լինի ինչ-որ տեղ տանել, մենք չենք առարկի»: