
Ժիրինովսկին վիրավորել է Սոբչակին, իսկ Սոբչակը ջուր է լցրել նրա վրա

Փետրվարի 28-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հեռուստադբանավեճի ընթացքում կոշտ վիրավորանքներ է ուղղել Քսենիա Սոբչակի հասցեին: Այս երկուսի միջև հակամարտությունը սրվել է հեռուստադեբատի մյուս մասնակից Սերգեյ Բաբուրինի ելույթից հետո, ով աշխատում է «Ռուսական ժողովրդական միություն» կուսակցության համար: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը ընդհատել է Բաբուրինին, իսկ Սոբչակի՝ հանգստություն պահպանելու խնդրանքին ի պատասխան ասել է. «Ձայնդ կտրիր, հիմար»: Սոբչակը վիրավորանքներին արձագանքել է բաժակով ջուրը լցնելով քաղաքական գործչի դեմքին:
«Ես գտնվում եմ Վլադիմիր Ժիրինովսկու հետ հեռուստաբանավեճի տպավորությունների տակ: Ես նույնիսկ ստիպված էի մի փոքր սառը ջուր ցանել պապիկի վրա, որպեսզի դադարեցնեմ հարձակումը»,- ավելի վաղ մեկնաբանել է Սոբչակը:
Իսկ Սոբչակի ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, միջադեպից հետո Ժիրինովսկուն անվանել է «հիվանդ մարդ»: